Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի վաղեմի ընկերը Արծվիկ Մինասյանին հայտնում է, թե ով է եղել Արայիկ Հարությունյանը մինչեւ հեղափոխությունը ու ինչ ֆինանսներից է սնվել

Նոյեմբեր 27,2019 17:37

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, օրերս խոսելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին, այսպիսի հարցադրում էր հնչեցրել, թե Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչեւ հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել»:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Իմ քայլի» պատգամավոր, կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին հարցրեց՝ դուք աշխատել եք Արայիկ Հարությունյանի հետ, բայց վաղո՞ւց եք շփվում, կարո՞ղ եք ասել՝ ո՞վ էր նա մինչեւ հեղափոխությունը ու ի՞նչ ֆինանսավորման մասին էր ասում Արծվիկ Մինասյանը: Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք անձնական շփվում ենք 2003-2004 թվերից: Թե ով է եղել Արայիկ Հարությունյանը՝ ասեմ՝ բացառիկ մի անձնավորություն՝ համալսարանին նվիրված, իր գործին նվիրված եւ ուսանողների կողմից շատ սիրված: Որքանով տեղյակ եմ, չի ունեցել այլ եկամտի աղբյուրներ, քան բացառապես իր աշխատանքը համալսարանական: Որոշ ժամանակ աշխատել է 1in.am-ում, կայքի հետ կապված սպորտային գործունեություն էր անում, բայց չգիտեմ բնականաբար ինչ ֆինանսական բան էր, բայց մարդ է, ով ապրել է աշխատավարձով: Հիմա այդ հարցն ուղղենք հակառակ կողմին՝ իսկ հակառակ կողմից քանի՞ հոգի է ապրել միայն աշխատավարձով, թողենք էսպես հռետորական, թող մնա»:

Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Արայիկ Հարությունյանը կասկածելի ֆինանսական աղբյուրներից չի սնվել երբեք. «Ես կարող եմ դա երաշխավորել»: Մեր դիտարկմանը, որ այնքան վստահ եք ասում, ամեն մարդ այդպես վստահ կարող է միայն ինքն իր համար երաշխավորել՝ Հովհաննիսյանն արձագանքեց. «Չէ, ես Արայիկ Հարությունյանի հետ կապված ասեմ, որ ոչ թե իմ պես եմ վստահ, այլ՝ ավելին: Իր հետ շփվողները կվկայեն իր ազնվության չափը եւ ուղղամտության չափը: Իր նաեւ որոշակի խնդիրներ գալիս են իր ազնվությունից, որովհետեւ նա չի կարողանում թաքցնի կեղծիքը, սուտը, ուղիղ մարդկանց դեմքին ասում է այն, ինչ մտածում է»:

Հովհաննիսյանն էլ հորդորեց. «Նույն հարցը մի հատ Արծվիկ Մինասյանին հարցրեք, եթե ասել է նման բան, թող հանրությանը պատասխանի ու չթողնի մթության մեջ, թող ինքը բացահայտի այդ աղբյուրները, որ ինքը կարծում է գիտի: Ես տեղյակ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930