Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7

Նոյեմբեր 27,2019 16:33

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ին և գրել, որ “Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով”:

Չգիտեմ, թե հերթական սուտը գրելիս ինչի՞ վրա իր հույսը դնում Նիկոլը, բայց տխրեցնեմ իրեն. նման զեկույցները բնօրինակով և ամբողջությամբ կարդացող մարդիկ դեռ կան Հայաստանում:

Եվ ուրեմն, իրականում մեր երկրի դիրքերը իրոք բարելավվել են, սակայն ոչ թե 27 կետով, ինչպես գրել է Փաշինյանը, այլ 7: Նախորդ տարվա նմանատիպ հետազոտության մեջ Հայաստանը գրավում էր 68-րդ տեղը:

Թողնում եմ մի կողմ իր գրառման այլ սխալները, օրինակ՝ «Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը չափանիշներով», իսկ իրականում վարկանիշը կազմվում է 12 չափանիշների հիման վրա:

Հ.Գ. Փորձեմ չբացառել նաև, որ նման ապատեղեկատվություն իրեն տրվել կառավարության աշխատակազմից: Այդ դեպքում պետք է պատժի ենթարկել խոտան տեղեկանքներ պատրաստող պաշտոնյաներին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930