Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում ՍԴ դատավորներին՝ պաշտոնները թողնելու համար. Ա1+

Նոյեմբեր 27,2019 16:06

A1plus.am. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը։

«Ըստ էության՝ հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց իրենց պաշտոնները թողնելու համար, նրանք, ովքեր կհամաձայնեն լքել իրենց պաշտոնները, պետք է շատ լավ մտածեն, որ հաջորդ իշխանության ժամանակ իրենք ոչ միայն վերադարձնելու են այն գումարը, որոնց դիմաց չեն աշխատել, այլև ամենայն հավանականությամբ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանը հավելեց նաև, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը իշխանությունը իրավական ճանապարհով չի կարողանում լուծել և փորձում է այս տարբերակով լուծել։

«Ես մի բան գիտեմ, որն աքսիոմա է, մարդը պետք է վարձատրվի իր կատարած աշխատանքի համար»,- շեշտեց նա։

Հիշեցնենք` Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում գործադիրը հավանություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին, որի համաձայն՝ եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930