Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չարենցի ժամանակներում շատ հաճախ գրողներն էին իրենց գործընկերներին ուղարկում կառափնարան. Էդվարդ Միլիտոնյան

Նոյեմբեր 27,2019 15:14

Այսօր՝ նոյեմբերի 27-ին Եղիշե Չարենցի մահվան օրն է: Լրանում է գրողի մահվան 82-րդ տարելիցը: Չարենցը մի քանի ամիս շարունակ բանտում հարցաքննվելուց հետո՝ մահացել է:

Այսօր մի խումբ մտավորականներ Եղիշե Չարենցի թոռնուհու՝ Գոհար Չարենցի գլխավորությամբ, և գրողի անունը կրող 64 դպրոցի աշակերտները եկել էին հարգելու Չարենցի հիշատակը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ տաղանդավոր մարդիկ հիմնականում պայծառատես են լինում. «Չարենցը իր մահվան մասին բանաստեղծություններ ունի, որի միջոցով էլ ժողովրդին ներկայացնում է իր բոլոր կանխազգացումները»:

Էդվարդ Միլիտոնյանը նաև ասաց, որ Չարենցի ժամանակներում շատ հաճախ գրողներն էին իրենց գործընկերներին ուղարկում կառափնարան և մարդիկ այդ ամենի մասին իմանալով ծիծաղում էին, ինչը գրողի համար ցավալի փաստ էր:

Միջոցառմանը ներկա էր նաև Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ մշակույթն ու նորագույն տեխնոլոգիաների զարգացումը պետք է ընթանան համաքայլ.

«Այսօր միգուցե ավելի քիչ են կարդում, քան առաջ, բայց սա չի նշանակում, որ հետին պլան պետք է մղվի մշակույթը, գրականությունը»:

Գոհար Չարենցը նաև ասաց, որ այսօր պետությունը ավելի շատ է այնպիսի գործունեություն ծավալում, որ մարդիկ սկսեն սիրել գրականությունը, և հիմա մարդիկ ավելի շատ են գնում գրախանութներ, քան առաջ:

Գրողի հուշարձանին եկել էին ծաղիկներ դնելու նաև Եղիշե Չարենցի անվան դպրոցի աշակերտները: Նրանք նաև արտասանեցին Չարենցի հայտնի բանաստեղծություններից մի քանիսը:

Դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր ավելի են նպաստում երիտասարդների շրջանում ընթերցասիրությանը և այսօր իր աշակերտներից շատերի մեջ տեսնում է ապագա Չարենցներ.

«Ես Չարենց տեսնում եմ գրեթե յուրաքանչյուր երեխայի մեջ: Նրանցից յուրաքանչյուրն էլ կարող են լինել չարենցյան արժեքների կրող: Երբ աշակերտը մի քիչ չարություններ են անում՝ պետք չէ նրան կշտամբել. Չարենցն էլ կարգապահությամբ այդքան էլ աչքի չի ընկել հասարակության մեջ; Պարզապես պետք է ոգեշնչել, քանի որ հանճարեղ է այն ուսուցիչը, ով ոգեշնչում է ոչ թե սովորեցնում»:

Գառնի ՄՈՒԹԱՖՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930