«Որոշել եմ, որ այս փուլում չեմ պատասխանելու։ Ես չեմ կարծում, որ այդ մակարդակում ես պետք է մտնեմ «սուտ է ասում»-«ճիշտ է ասում» քննարկման մեջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանն (այն մասին, որ ինքը շատ բան կարող է խոսել եւ բացահայտել) ի պատասխան իր հնչեցրած ակնարկին` «բա որ ես խոսեմ», ասաց Պետական վերահսկողության ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանը։
«Նա ներկայացրել է իր տեսակետը, ես էլ իմ փաստերն ունեմ։ Ժամանակը կգա…կարծում եմ` ես իր հետ առհասարակ բանավեճ չունեմ, նա չունի այն քաշային կարգը, որպեսզի ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ։ Ես իրեն զգուշացրել եմ, որ մի խառնվի, սխալ մի արա, բայց ես իր հետ բանավեճ չունեմ»,-հավելեց Դավիթ Սանասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/1031977407154121/?__xts__[0]=68.ARBl3Rz3Hjl9wEjXlxfZfa5tLeijniCaTe2fISbebo8UqfbSErQuyu2zZ_UAzH0iHfjsV8vAuuknrjisunCPmg5HFn32_wMq8q6S2hAjfY0CTPC1aALxzTb7vPnIN7pvt3Mkmmeyw_IUTAUIu4XFaqTalK4YW–wWJQ5P5kV8tPZi7nczyzth8ZmGWvAsCvfIHv5RxFanSB0K931WPtHYK1dDD0yW868esx0Y4dsmhMJijR5tDbkGgrzoF_v90vjbl1jGwzwhE5dGVs6eSyIjppwipD08f5JwvEoYreKmUKfXk1msRCm_bSXFKzoK6IPft7ix5v79eUAnUky8CfDtJSbut-JNO0Vn5ah0w&__tn__=-R
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ