Aravot.am-ը ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանից հետաքրքրվեց, երբ արդեն ունեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ հանդիպման համաձայնությունը, որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը:
«Պայմանավորվեցինք, որ առավոտյան ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամկետները կճշգրտենք, մինչ այդ ակցիան դադարեցնում ենք, մինչեւ հանդիպումը: Հանդիպումը պարտադիր լինելու է բաց լրատվամիջոցների համար: Դա մեր պայմանն է: Հանդիպման ընթացքում մեր հարցերը կուղղենք պարոն Գեւորգյանին, եւ պատասխաններից պարզ կլինեն մեր հետագա անելիքները»,-ասաց Էդուարդ Գալստյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ