Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Ազգային ժողովի պատգամավորներն ուղղակիորեն մրցակցում են միմյանց հետ, թե ով էլ ավելի մեծ քծնանքով պետք է մեկնաբանի Փաշինյանի մտքերը. «Փաստ»

Նոյեմբեր 27,2019 13:17

Ոչ թե «նոր Հայաստան», այլ «ֆեյսբուքյան Հայաստան» կառուցելու ցանկություն կա, որտեղ երբեմն զետեղվում են իրականությունից կտրված ցուցանիշներ, երկրի ղեկավարի մակարդակով ուշադրություն է դարձվում այնպիսի հարցերի, որոնք առնվազն վարչության պետի օգնականի հրապարակելիքն են։

Այս ամենը զուգորդվում է «share» անողների բանակի թվի ավելացմամբ, որոնց թվում, ի դեպ, քիչ չեն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, առհասարակ թիմի ղեկավարից կախվածությունը եղել է բոլոր կառավարությունների օրոք։

Զուգահեռներ անցկացնելով նախորդ իշխանությունների հետ, ընդգծելով, որ նախկինում ևս միավորող հանգամանքը իշխանությունում գտնվելն էր, քաղաքագետը նշեց.

«Հիմա գրեթե նույն բովանդակությունը տեղափոխվել է այս իշխանություն։ Այնուամենայնիվ, եթե նախորդ իշխանությունների օրոք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի մտքերը, նրա հայտարարություններն իրենց էջերում հիմնականում գովերգում էին հանրապետականի ընդամենը մի քանի ներկայացուցիչներ, ապա հիմա իրավիճակը այլ է։

Այս իշխանությունների ներկայացուցիչները, բացի Ֆեյսբուքում ժամերով «նստելուց», ուրիշ բան չեն կարող անել։ Եվ, ըստ այդմ, Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար մեկը մյուսի հետ պայքարում է, թե առաջինն ով է իր էջում կիսվելու Նիկոլ Փաշինյանի գրառումներով։

Եթե նախորդ իշխանությունների օրոք այս դրվածքն ավելի մեղմ բնույթ էր կրում, ապա հիմա մասսայական է։

Ն. Փաշինյանի թիմակիցները, հատկապես Ազգային ժողովի պատգամավորներն ուղղակիորեն մրցակցում են միմյանց հետ, թե ով էլ ավելի մեծ քծնանքով պետք է մեկնաբանի նրա մտքերը»։

Գագիկ Համբարյանի մեկնաբանությամբ, այս երևույթը մի քանի՝ ավելի խորքային խնդիրների ցուցիչ է։ «Նախ՝ սա ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչները բացահայտ պարապուրդի են մատնված։

Սոցցանցերում ժամանակ անցկացնելուց ու քննադատողներին պատասխանելուց բացի այլ գործ չունեն։

Մտածում են՝ ինչպես գովերգեն սեփական լիդերի քաղաքականությունը և գործունեությունը։

Զուգահեռ այդ ամենին՝ Ն. Փաշինյանի գրառումների բնույթը ցույց է տալիս նրա՝ շատ ցածր մակարդակի քաղաքական գործիչ լինելու փաստը։ Փաշինյանը ամբոխավար է և ամբոխին հաճո գրառումներ, կոչեր, հայտարարություններ է անում։

Նա ամբողջությամբ իր հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ իր վարկանիշը բարձր է, և, իբրև թե, հասարակության մեծ մասն իրեն պետք է պաշտպանի։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930