Լրահոս
Օրվա լրահոսը

ORSIS-ի ղեկավարը հերքում է, որ հայկական շուկայում մենիշխանություն են պահանջել

Նոյեմբեր 27,2019 13:08

Ռուսական ORSIS ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Զլոբինը հերքել է այն տեղեկությունը, թե ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությունից  հրաձգային զենքի շուկայում մենաշնորհ է պահանջում փամփուշտի գործարան կառուցելու դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջերս մենք հայկական լրատվամիջոցներում շահարկումներ նկատեցինք այդ հարցի շուրջ, թե իբր ներդրումներ կատարելու դիմաց մենք պահանջել են մենիշխանական դիրք տեղի հրաձգային զենքի շուկայում: Դա բացարձակապես չհիմնավորված է, մեր բոլոր հանդիպումները հայկական կողմի հետ գրանցված են արձանագրությամբ և նամակներով, մենք ոչ մի անգամ մեզ համար մենիշխանություն չենք պահանջել»,- ասել է Զլոբինը:

Միաժամանակ, նա նշել է, որ եթե ներդրում է կատարվում արդյունաբերության մի ճյուղի մեջ, որը երկրում «դե ֆակտո բացակայում է», ապա ներդրողն իրավունք ունի իր համար խնդրել «որոշակի արտոնություններ»: Նա նկատել է, որ նախագծում ներդրումները միայն ռուսական են:

Անդրադառնալով ընդհատված տենդերի քննության գործին, նա նշել է, որ այն անարդարացիորեն ձգձգվում է:

«Քննչական կոմիտեում մեր գործի քննությունը անարդարացիորեն երկար է ձգվել՝ 4 ամիս, այդ ընթացքում չի մատնանշվել որևէ կասկածյալ, գործը ակնհայտորեն ձգձգվում է: Դրա հստակ պատճառները դեռ առանձին կպարզվեն»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930