Լրահոս
Օրվա լրահոսը

15 բնապահպան դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` պահանջում են պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2019 12:19

15 բնապահպան դատի է տվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Բնապահպանների թվում են Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լեւոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը եւ Միլենա Բաղդասարյանը։ Նրանք դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները։

Բնապահպանների ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի հայտարարությունը։

«Փոխվարչապետը հայտարարել էր, որ բնապահպանները ֆինանսավորվում են հանքարդյունաբերողների կողմից։ Այդ հայտարարության հետ կապված՝ բնապահպանները դիմել էին Ավինյանին, ճշտելու, թե արդյո՞ք իրենց է նկատի ունեցել, թե՝ ոչ, նա չէր պատասխանել։ Միայն նշել էր, որ հավելյալ մեկնաբանման կարիք չկա։ Դրանից հետո թվով 15 բնապահպան՝ ներկայումս դիմել է դատարան, պարզելու՝ Ավինյանը իրե՞նց է նկատի ունեցել։ Եթե այո, ապա զրպարտության պահանջով դիմել են դատարան, որպեսզի հերքի այդ տեղեկատվությունը, թե իրենք ֆինանսավորվում են»,- ասաց Թորոսյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930