Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյան. «Մեր կենսաթոշակառուների կյանքի որակը սրանով չի փոխվի, բայց 10 տոկոսի չափով կփոխվի». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2019 12:06

Հայաստանը հիմա մի շարք ցուցանիշներով գտնվում է պատմական ամենաբարձր մակարդակում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:

– Ինչքան էլ տարբեր ուղղություններով աճ է գրանցվում, միեւնույն է, պետությունը չի կարողանում զերծ մնալ վարկեր վերցնելուց, ինչն էլ շատ հաճախ քննարկման առարկա է դառնում։ Ըստ ձեզ, նման աճ գրանցելու պայմաններում վարկ վերցնելը ինչքանո՞վ է անհրաժեշտ։

– «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը 2019 թվականի նոյեմբերի 22-ին 1 մակարդակով բարձրացրել է ՀՀ կառավարության արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»։ Սրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում որոշակի ինստիտուտներ օրինակ՝ բանկային համակարգը, Կենտրոնական բանկը, բավականին արդյունավետ են աշխատել։ Սա պայմանավորված է նրանով, որ մենք էականորեն կրճատեցինք մեր երկրում կոռուպցիայի մակարդակը։ Ո՞րն է այս ամենի փոխկապակցվածությունը. նախկինում, երբ վարկեր են վերցրել, հասարակության մեջ էլ վարկերի հանդեպ բացասական վերաբերմունք կար, ինչը շատ օբյեկտիվ էր։ Նախկինում, երբ վերցրել են վարկեր, դրանք հիմնականում կոռումպացված իշխանությունների կողմից կամ մսխվել են, կամ անարդյունավետ են ծախսվել։ Այսօր բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնք ապացուցում են իմ ասածը։

Վարկերն այդքան էլ վատ բան չեն, այլ բան է, որ վարկերը վերցնում են, բայց մի քանի հոգի դրանց զգալի մասը իրար հետ մսխում են։ Հիմա, երբ որ մենք կապիտալ շինարարության իրականացման համար կամ մեկ այլ ծրագիր իրականացնելու՝ օրինակ` ճանապարհ կառուցելու համար, վերցնում ենք վարկեր, դրանք լավ բան են։ Վատ կլիներ, երբ որ մենք էլ շարունակեինք նախորդ իշխանությունների «պրակտիկան», բայց մենք այդ ճանապարհով չենք գնում։ Մենք նույն գումարով մոտավորապես 40-50 տոկոսով ավելի շատ ճանապարհ ենք կառուցում եւ ավելի որակով՝ քան նախորդ իշխանությունները։ Այն ռիսկերը, որ նախկինում կային՝ հիմա չկան։ Հետեւաբար, նոր վերցված վարկերը պետք է ծառայեն նոր տնտեսական արդյունքի առաջացմանը։

– Տարբեր ոլորտներում գրանցվող աճերը շոշափելիության առումով քաղաքացին տեղո՞ւմ է զգում, թե հետագայում է զգալու։

– Ե՛վ հիմա է զգում, ե՛ւ հետագայում է զգալու։ 2020 թվականի պետական բյուջեն ինձ համար գնահատելի է հենց դրանով։ Սա ոչ չոր տնտեսագիտական բյուջե է, ոչ էլ պոպուլիստական։ Մենք 10 տոկոս կենսաթոշակի աճ ենք սահմանել, ինչը շատ լավ ցուցանիշ է: Բնականաբար, մեր կենսաթոշակառուների կյանքի որակը սրանով չի փոխվի, բայց 10 տոկոսի չափով կփոխվի։ Մյուս կողմից, մենք էականորեն ավելացնում ենք կապիտալ ծախսերը, ենթակաոուցվածքների, մարդկային կապիտալին ուղղվող ծախսերը,, օրինակ՝ առողջապահությանն ու կրթությանը։ Ապագայում նույնպես շարունակաբար կկարողանանք աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճ ապահովել։

Հիմա շարունակաբար բարձրացնում ենք պետական աշխատավարձերը՝ ուսուցիչներինը, հրշեջներինը, զինվորականներինը, պոլիկլինիկաներինը, Երեւանի մանկապարտեզներինը, նվազագույն աշխատավարձն է ավելանում, եկամտային հարկի համահարթեցման արդյունքում 208 հազար մարդու աշխատավարձ կավելանա։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930