Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանին Վանեցյանը հիշեցրել է «Կարգին» սկետչը՝ «ես ամեն ինչ գիտեմ»

Նոյեմբեր 27,2019 14:30

Իմ քայլականը Վանեցյանի «խոսելու սպառնալիքին» պատասխանում է՝ մենք որեւիցե խնդիր չունենք, ով ուզում է, երբ ուզում է՝ թող խոսի:

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունները «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: Հարցին՝ հանրությունը մոլորության մե՞ջ է, պատասխանել է՝ «կարծում եմ՝ այո»:

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ է Վանեցյանը նման բազմանշանակ պատասխան տվել, ի՞նչ նկատի ունի նա: Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ կարող ասել, որովհետեւ չեմ տիրապետում հիմքերին: Արթուր Վանեցյանի հարցազրույցը չեմ դիտել, ոչ թե վերաբերմունք կա, այլ ուղղակի ժամանակ չեմ ունեցել: Բայց այն արձագանքները, որոնք լսել եմ, ինձ որեւիցե ձեւով չի ոգեւորում, որովհետեւ ինչքան հասկանում եմ՝ որեւիցե հարցի կոնկրետ պատասխան չի եղել եւ հիմնականում խոսքը վերաբերել է Ֆուտբոլի ֆեդերացիային, որի մասին ես ամեն ինչ գիտեմ»:

ՀՖՖ-ի հետ կապված հարցին՝ ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում ձեր դեմ սկսված այս դեմարշը՝ Արթուր Վանեցյանը պատասխանել է՝ այո, սպասելի էր, ըստ նրա, օրվա իշխանությունները ֆուտբոլն օգտագործում են՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք: Թե ինչու է Վանեցյանը քաղաքական երանգ տեսնում ՀՖՖ-ում կատարվածի մեջ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մենք պարոն Վանեցյանի հետ երբ քննարկում էինք ֆեդերացիայի հետ կապված ապագան, հարցազրույցն արդեն իսկ ձայնագրված էր: Ինչպես դուք տեսաք, մենք երկուստեք նշեցինք, որ որեւիցե քաղաքական ինտրիգ, որեւիցե քաղաքական ենթատեքստ չկա, եւ պարոն Վանեցյանը դա նույնպես չհերքեց: Կարող եմ ասել, որ շատ նորմալ դրական նոտաներով քննարկում է եղել եւ երկուստեք գիտակցություն եւ համաձայնություն է եղել»:

Հարցին՝ Սորոսի գործունեության հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենը վտանգ է տեսնում Հայաստանի համար, դուք սա ո՞նց եք մեկնաբանում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես իր ինֆորմացիաները չունեմ, ես չգիտեմ, թե ինքը ինչ վտանգ է տեսնում: Ես գտնում եմ, որ եթե մի բան ասվում է, պետք է մինչեւ վերջ ասվի: Ես կարող եմ մի բան ասել՝ երբեւիցե այդ գրասենյակի մասին ես լսել եմ միայն, երբ սկսվել են դրա հետ կապված ինչ-որ խոսակցություններ՝ բացասական առումով: Անձամբ ես տեղեկություն չունեմ այդ գրասենյակի ո՛չ գործունեության, ո՛չ տեղի մասին, ոչ էլ անկեղծ ասած ինձ հետաքրքրում է, որովհետեւ ես վստահ եմ իշխանության կուռ լինելու եւ վճռականության հարցում»:

Վանեցյանը մի շարք հարցերի ի պատասխան՝ ասում է՝ չեմ պատասխանում, չեմ կարող պատասխանել եւ այլն, անգամ հարցին, թե ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է՝ նա ասում է՝ չեմ պատասխանի: Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ դուք այսպիսի պատասխանների տակ ի՞նչ եք տեսնում՝ նա ասաց. «Ես ի՞նչ ասեմ, չի պատասխանում, նախեւառաջ, այն հարթակը, որտեղ Վանեցյանը ելույթ էր ունենում, կարծում եմ, ցանկություն ուներ սրելու եւ հնարավորինս շատ այն ուղղությամբ տանելու, որտեղ հիմա փորձում են այսպես ասած՝ հետաքրքիր ինչ-որ խժդժություններ սարքել: Կարծում եմ, պարոն Վանեցյանը ճիշտ ձեւով խույս տվեց այդ հարցերին կոնկրետ պատասխանելուց, որը ճիշտ եմ գնահատում: Գտնում եմ, երբ հարցազրույց ես տալիս, ճիշտ կլինի կոնկրետ ասելիք ունենաս եւ կոնկրետ մեսիջներ, հակառակ դեպքում հարցազրույցը չի ստացվի»:

Հարցին՝ ինչո՞ւ Վանեցյանը տեղ թողեց, ասաց՝ ժամանակը կգա՝ ես կխոսեմ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, Կարգին հաղորդում կա, որ ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, ամմմեն ինչ, երեւի էդ տրամաբանութան մեջ է եղել: Չգիտեմ երբ է այդ ժամանակը գալու, այնուամենայնիվ, մենք որեւիցե խնդիր չունենք, ով ուզում է, երբ ուզում է՝ թող խոսի: Երբ որ նման խոսակցություն է գնում, մենք հայտնվում ենք կոմֆորտ զոնայում: Երբ որ մեզ բրդում են դեպի ընդդդիմություն, մենք հայտնվում ենք մեր կոմֆորտ զոնայում: Ցավոք սրտի, մեր ընդդիմախոսները դա չեն հասկանում: Յուրաքանչյուր պահին, երբ իրենք մեզ փորձում են իշխանության շրջանակից դուրս հանել, բրդել, նրանք ստանում են այնպիսի հակահարված, որ եւս մեկ, երկու, երեք ամիս իրենց պետք է լինում, որ ուժերով հավաքվեն: Ցավոք, չեն հասկանում, քաղաքագիտական լուրջ վերլուծություն կանեմ ու լուրջ տեղ կպատմեմ իմ վերլուծությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930