Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, ըստ որոնց՝ գույքահարկը թանկանալու է մոտ 8 անգամ. պարզաբանում է Արամ Կարախանյանը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2019 11:52

Հայաստանում գույքահարկը կավելանա 2021 թվականին։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Կարախանյանի հետ։

– Պարոն Կարախանյան, գույքահարկի բարձրացման մասին լուրերը խիստ անհանգստացրել են քաղաքացիներին։ «Ժողովուրդ» օրաթերթը նրանցից հեռախոսազանգեր է ստանում այդ խնդրի շուրջ։ Բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ իրենց համար գույքահարկի չափը բարձրանալո՞ւ է, թե՞ ոչ։

–Ես վստահ եմ, որ սա հասարակ, միջին քաղաքացու համար որեւէ էական բեռ չի ավելացնելու։ Եվ այդ տեսակետից հասկանալի է, որ որոշակի խոսակցությունների, ասեկոսների հիման վրա մարդկանց մոտ անհանգստություն կա, որ ենթադրենք, չգիտեմ, մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում Երեւանի պայմաններում բնակվող մարդը մեկ էլ կարող է փաստի առաջ կանգնի։ Վստահեցնում եմ, որ այդ գործիքները կան, եւ դրանք կկիրառվեն, եւ մարդիկ ինչքան որ վճարել են, դրա տարբերությունը աննշան կարող է մի քիչ ավելանալ, բայց ինչ վերաբերում է նորակառույց, բարձրարժեք գույքին, այդ դեպքում լինելու է ուրիշ ռեժիմ։

ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը։ Այսինքն՝այս օրենքը բազիսային է, որպեսզի հետագայում Հարկային օրենսգրքով սահմանվի դրույքաչափ։ Սա լինելու է, ըստ էության, 2021 թվականի համար։ Այսինքն՝ այն ուժի մեջ է մտնելու 2021 թվականին, եւ հետեւաբար գույքահարկը, որպես այդպիսին, եթե ինչ-որ փոփոխություն կրի, ապա դա լինելու է 2021-ին։ Սա է ընդհանուր վիճակը։

– Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, ըստ որոնց՝ գույքահարկը թանկանալու է մոտ 8 անգամ։

– Տեսեք, դա խոսակցություն չէ, այլ կոնկրետ օրինակ էր, որը Սարհատ Պետրոսյանը (Կադաստրի կոմիտեի նախկին նախագահը) բերեց իր ելույթներից մեկում։ Ուղղակի օրինակ բերեց եւ ասաց՝ տեսեք, այս գույքը, որը գտնվում է Ազատության պողոտայի վրա. զբաղեցնում է այսքան հողամաս, ունի այսքան քառակուսի մետր, այս պահին իր կադաստրային արժեքը X է, բայց մեր նոր այս մեթոդաբանությունով հաշվարկելու պայմաններում կկազմի 8 X։ Բայց դա շատ մեծ արժեք ունեցող գույքի մասին էր խոսքը, նորակառույցի, որն ունի շատ մեծ հողակտոր, մոտավորապես մեկ հա հողակտոր, մոտ 9000 քմ հողի վրա կառուցված եւ շքեղ առանձնատուն է, որն ունի տարբեր տեսակի պերճանքի բաղադրիչներ, եւ իր կադաստրային արժեքը 8 անգամ ավելանալու էր։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930