Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ շարունակում են զարգացումներ տեղի ունենալ, այդ թվում՝ դատական։ Նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից։
Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել է Ստամբուլի վարչական դատարան՝ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը։
Հաշվի առնելով, որ նա եղել է նախաձեռնարկ մարմնի ոչ միայն անդամ, այլև մամուլի խոսնակ՝ նրա կողմից ներկայացված դատական հայցը կարող է ծանրակշիռ դեր ունենալ։
Որոշ մասնագետներ մեկնաբանում են, որ ներկայացված իրավական փաստերին դատական պատկան մարմինները բավականին լուրջ են վերաբերվում։