Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ, հայտնում է Regionmonitor-ը:
Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում և չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից, իսկ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել կփոխհատուցվեն։