Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է անենք մենք` վթարային շենքի 1-ին մուտքի բնակիչներս

Նոյեմբեր 27,2019 13:30

Հարգելի ՀՀ քաղաքապետ Հայկ Մարության

Կրկին Ձեզ դիմում  է Արզումանյան-10 վթարային շենքի բնակչուհին: Խնդրում եմ  ինձ ուղարկեք գրավոր պատասխան, թե ի՞նչ է նախատեսվում մեր շենքի կամ մեր 1-ին մուտքի վերաբերյալ:

Քանի որ դեկտեմբերին ավագանին պետք է հաստատի Երեւան քաղաքի զարգացման 2020 թվականի 5-ամյա ծրագիրը, մատնանշեք խնդրում եմ, թե այս ծրագրերով ի՞նչ է նախատեսվում կոնկրետ մեր շենքի մասին եւ ի՞նչ ժամկետներում:

Եվ որպես իմ կողմից առաջարկ՝ 2020 թվականի ծրագրում խնդրում եմ ներառեք ամբողջական լուծման ճանապարհը:

Լսել եմ ՀՀ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի ելույթը ԱԺ- ում, որտեղ խոսվում է, որ դիմել եք կառավարություն վթարային  որոշ շենքերի վերաբերյալ. «Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները` լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը»:

Ի՞նչ է մեզ սպասում: Կտրամադրվի՞ բնակֆոնդ կամ ֆինանսներ՝ այս աղետալի վիճակից դուրս գալու համար: Գիտեմ, որ ամեն ինչ անում եք մեր հարցին լուծում տալու համար, սակայն մեր ժամանակը շատ սուղ է եւ չենք կարող հանգիստ նստել ու սպասել, գոնե ուրախալի լուր հայտնեք մեզ:

Ինչ վերաբերում է վարձով գնալուն, անձամբ ես ուզում եմ ունենալ քաղաքապետարանի կամ կառավարության կողմից հաստատված որոշում, որ Ձեզ բնակարան են տալիս, կամ ֆինանսավորում են, որ բնակարան գնենք կամ այստեղ կառուցվում է Ձեր շենքը եւ սա էլ Ձեր բնակարանն է, քանի որ ես վատառողջ եմ եւ չեմ կարող վստահ լինել, թե այսօր կամ վաղը, օրինակ, մեքենայի տակ չեմ ընկնի կամ հետս մի բան չի պատահի, երեխաներս կմնան դրսում եւ մանկատուն կտանեն: Նաեւ ինձ հարկավոր է իմանալ, թե արդյոք ամբողջ շենքի համար կնախատեսվի  Ձեր առաջարկները, թե վտանգված բնակիչների համար, եթե այո, ապա ի՞նչ պետք է անենք մենք` 1-ին մուտքի բնակիչներս:

Ափսոս, որ հենց սկզբից չդրսեւորվեց վստահություն մեր 2 եւ 3 մուտքերի բնակիչների  եւ քաղաքապետարանի միջեւ, փաստացի ճշգրիտ առաջարկ չունեցանք, որին կհամաձայնեին բոլորը, դա կարող էր ավելի առագ լուծել մեր հարցը, սակայն  այդ ամենն արդեն անցյալում է, եւ մենք սպասում ենք անհամբեր Ձեր որոշումներին, տարբերակներին: Լիահույս եմ, որ քաղաքապետարանը ճիշտ որոշում կկայացնի մեր ընտանիքները, ՀՀ քաղաքացիներին փրկելու համար:

Զարուհի ԱՌԱՔԵԼՅԱՆ

-Նամակը պատրաստ էր հրապարակման, երբ քաղաքացին ստացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգից այս պատասխանը. «Հարգելի Զարուհի Առաքելյան, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ հուզող հարցերը ՀՀ վարչապետին ներկայացնելու համար: Ձեր դիմումը մուտքագրված է ՀՀ վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգ եւ ուսումնասիրվում է Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության կողմից: Դիմումի պատասխանն ստանալուն պես, այն Ձեզ կառաքվի դիմումի ներկայացման ընթացքում Ձեր կողմից տրամադրված էլփոստի հասցեով եւ թղթային տարբերակով՝ փոստային ծառայության միջոցով»:

«Առավոտ» օրաթերթ
26.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930