Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Նոյեմբեր 26,2019 23:23

Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:

Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորեցին Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային պաշտպանությանը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերի, կազմակերպության գործունեության մարդու իրավունքների հարթությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Ժողովրդավարական կառույցների ամրապնդման ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործընթացների համատեքստում երկուստեք բարձր գնահատվեց նախորդ տարի խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը և այդ ուղղությամբ ԺՀՄԻԳ ցուցաբերած շարունակական աջակցությունը:

Նախարարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի՝ ՄԱԿ Մարդու Իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը՝ խթանելու մարդու իրավունքների պատշպանության, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի համար մարդու իրավունքները շարունակում են մնալ համընդհանուր արժեքներ, և դրանց պաշտպանության նպատակով համագործակցությունը ևս պետք է համընդհանուր լինի և ընդգրկի նաև հակամարտության տարածքներում ապրող մարդկանց:

Որպես Հայաստանի կառավարության օրակարգի կարևոր ուղղություն՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց կանանց և երեխաների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների  իրավունքների պաշտպանությունը, այդ թվում երկրի հասարակական կյանքում կանանց և երիտասարդության ներգրավածության ընդլայնումը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930