Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ո՛չ հերքում, ո՛չ բացառում եմ Գեւորգ Կոստանյանի՝ ոստիկանությունում խորհրդակցության մասնակցելը». Ալիկ Սարգսյան

Նոյեմբեր 26,2019 22:45

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ քննչական մարմինը որոշել է «Մարտի մեկի» գործով որպես մեղադրյալ ներգրավել Գեւորգ Կոստանյանին եւ, հաշվի առնելով, որ նա գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, նրան ներկայանալու համար տրամադրել է 48 ժամ:

Aravot.am-ը Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ վարույթ իրականացնող մարմինն ինչ փաստարկներ ունի, ի պատասխան մեր զրուցակիցը պատասխանեց. «Թող ինձ կանչեն, ես իմանամ՝ ինչի մասին է քրեական գործը եւ ինչ փաստարկներ ունեն կոնկրետ իմ նկատմամբ, ինձ թվում է՝ նույն վիճակն էլ Կոստանյան Գեւորգի հետ է կապված, ինքը ավելի շուտ կպատասխանի՝ ինչ են ուզում, ինչի են այդպես անում, թող կանչեն, ես իմ մասով կպատասխանեմ , կմեկնաբանեմ: Ամեն դեպքում, քանի չեն կանչել, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Մեղադրանքի հիմքը որն է, միայն կոծկե՞լը, թաքցնե ՞լը…լավ էլի ես փաստաթուղթ կեղծո՞ղ եմ, ախ  ՞նց կարելի է տենց: Ինչ վերաբերում է ոստիկանությունում խորհրդակցություն անցկացնելուն՝ անհեթեթություն է, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը:

Ամեն դեպքում, որեւէ մեկը որեւէ ցուցում չի տվել ու որեւէ ցուցում չէր էլ կարող տալ: Ես երբեւէ որեւէ մեկից չեմ ընդունել, դա միանշանակ է, ու մինչեւ վերջ այդպես է լինելու, ուրիշ տարբերակ չի եղել: Ասում են՝ Գեւորգ Կոստանյանն իբր եկել է ոստիկանությունում խորհրդակցության է մասնակցել, ես ոչ հաստատում, ոչ հերքում եմ, թեպետ նման բան չեմ հիշում, բայց չի բացառվում, որովհետեւ այն ժամանակ այս գործերով եվրոպական կառույցների ու փաստագրող խմբի հետ զբաղվում էին Գեւորգ Կոստանյանն ու Գեւորգ Մհերյանը: Հնարավոր է ՝ իրենք ինչ-որ խորհրդակցության մասնակցած լինեն եվրոպական կառույցների հանձնակատարների հանձնարարությունը, ցուցակը բերեն, ասեն՝ ինչ փաստաթղթեր է պետք, ներկայացրեք, հնարավոր է, չեմ բացառում, բայց չեմ հիշում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930