«Տարածաշրջանում չկա կոնֆլիկտ, որից Եվրամիությունն օգուտ է քաղում, ճիշտ հակառակը՝ Եվրամիությունը կոնֆլիկտից է ծնվել: Թերեւս, ամենավատ կոնֆլիկտը ԵՄ-ում, որ եղել է՝ 70 տարի առաջ է եղել: Մենք միշտ հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակիցն ենք: Մեր կարծիքով՝ ռազմական լուծումներ չկային, կային միայն ռազմական դեմագոգիաներ»,-այս մասին այսօր ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ մամուլի ասուլիսին պատասխանելով լրագրողի հարցին, ասաց արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը: Նա նշեց՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնցից մեկը ԵՄ անդամ երկրներից է:
Ասուլիսի մասնակից ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն էլ ավելացրեց. «ՀՀ կառավարությունը բարձր գնահատում Եվրոմիության մոտեցումը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ, մասնավորապես այն սկզբունքը կամ աջակցությունը, որ որը ԵՄ-ն ցուցաբերում է Մինսկի խմբի համանախագահողներին այս հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ