Գազպրոմ-Արմենիայի մարզահամալիրում այսօր ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է ընդամենը 75 ըմբիշ:
Ըստ քաշային կարգերի, հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են. 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Գեւորգ Մխեյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝ Արմեն Ավագյան, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան, 92 կգ՝ Մարզպետ Գալստյան, 97 կգ՝ Սարգիս Հովսեփյան, 125 կգ՝ Անդրանիկ Գալստյան:
Առաջնությանը չի մասնակցել Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը վնասվածքից հետո վերականգնողական բուժումներ է ստանում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այս առաջնությունով ընտրանին սկսում է նախապատրաստվել 2020 մրցաշրջանին: Նա ասել է, որ նախ հավաք են անցկացնելու Ծաղկաձորում, որից հետո քաշային կարգերի 1-ին, 2-րդ համարները Իրանում կմասնակցեն միջազգային մրցաշարի, այնուհետեւ հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Ըստ մարզչի, ըմբիշների գլխավոր նպատակը օլիմպիական վարկանիշային մրցաշարերն են, որոնցում ձգտելու են ուղեգրեր նվաճել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.mediamax.am-ի