Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Ադոնցն՝ ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման մասին. «Այդ ուղղությամբ գործնական աշխատանքները կսկսվեն այն օրվանից, երբ կսկսվեն բանակցությունները»

Նոյեմբեր 26,2019 20:00

ՀՀ-ի եւu ԵՄ-ի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասաց, որ չնայած հույս ունեին համաձայնագրի վավերացումն ավելի շուտ կավարտվեր, բայց մնաց մյուս տարի. «Ուղղակի պետք է նշեմ, որ ՍԵՊԱ-ի 80%-ն իրականացման գործընթացում է գտնվում, եւ այդ 80%-ի համար ունենք գործողությունների ծրագիր, որը որ իրականացման գործընթացում է գտնվում։ Հասցեագրված ձեւով ենք այն իրականացնում: Դեկտեմբերի 16-ին Գործընկերության կոմիտեի նիստի ժամանակ տեղի կունենա իրականացման առաջին գնահատման գործընթացը»:

Վիզաների ազատականացման մասին հարցին ի պատասխան էլ Ադոնցն ասաց՝ այդ ուղղությամբ գործնական աշխատանքները կսկսվեն այն օրվանից, երբ կսկսվի երկխոսությունը, այսինքն՝ վիզաների ազատականացման բանակցությունները.« ՀՀ կառավարությունը միակողմանի իրականացնում է մի նախաձեռնություն, որի նպատակն է երկկողմ մակարդակներով եւ այցելելով ԵՄ տարբեր երկրների մայրաքաղաքներ, փորձում ենք հասկանալ՝ եթե այդ երկրներում կան խնդիրներ վիզաների ազատականացման հարցում, հասկանալ այդ խնդիրները եւ համատեղ փորձել գտնել այն անհրաժեշտ մեխանիզմներն ու գործիքները, որոնք կկարգավորեն եղած խնդիրները։ Մենք շատ բարձր ենք գնահատում ԵՄ դրական դիրքորոշումը վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու առումով։

Պետք է հասկանանք, որ ԵՄ-ն դրա անդամ երկրների կողմից ղեկավարվող կազմակերպություն է, նմանատիպ որոշումները ԵՄ-ն կայացնում է, երբ կա կոնսենսուս անդամ երկրների կողմից եւ մենք անհամբեր սպասում ենք այդ կոնսենսուսին: Հուսով ենք, որ այդ կոնսենսուսն, այնուամենայնիվ, տեղի կունենա շատ շուտ։ Այսօրվա դրությամբ այն օրակարգը, որը ձեւավորված է ԵՄ-ի հետ, այն իմպլեմենտացիոն աշխատանքները, որ տեղի են ունենում այսօր թե՛ ՀՀ կողմից, թե՛ համատեղ աշխատանքների արդյունքում, թելադրում են ունենալ ավելի լիբերալ ռեժիմ, քան ունենք այսօր: Իսկ այսօր ունենք վիզաների դյուրացված ռեժիմ, որը անկեղծ ասած, պարզ մարդկային լեզվով ասած, չի բավարարում մեր քաղաքացիներին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930