Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձնացվեցին. նոր զարգացումներ՝ դատարանում

Նոյեմբեր 26,2019 18:45

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում նոյեմբերի 26-ին ընթացավ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ՝ այսուհետ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձին են քննվելու. «Դատարանը որոշում է կայացրել՝ Նազիկ Ամիրյանի գործը վարույթից առանձնացնելու մասին»:

Մինչ այդ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու մասին: Ասաց, որ պատրաստ են մինչև 5 միլիոն դրամ վճարել: Նա նշեց. «Շուրջ 6 ամիս է՝ Գրիգորյանը ստացիոնար բուժում է ստանում, սակայն նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, հիվանդությունները գրանցել են բացասական տեղաշարժ: Այսօր Գրիգորյանն օրական 100-120 միավոր ինսուլին է ընդունում, սակայն, կալանքով պայմանավորված, չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Թույլատրեք անձը կարողանա ազատ պայմաններում դեղերի ազդեցությունից դուրս գա և իր ֆիզիկական մասնակցությամբ լրացնի դատական նիստերը և հնարավորինս ակտիվորեն կարողանա մասնակցել դատական գործընթացներին»:
Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ մի քանի անգամներ արդեն նման միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ: 10 րոպե ընդմիջում հայտարարվեց: Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվեց առանց Մանվել Գրիգորյանի մասնակցության: Նախագահող դատավորը գտավ, որ միջնորդությունը պարունակում է միջնորդություն ներկայացնելու չարաշահման տարրեր ու ասաց. «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դատարանը գտնում է, որ այն ժամանակին ներկայացված միջնորդություն չէ և այն չի քննարկվում»:

Նախագահող դատավորը հայտարարեց՝ նիստը հետաձգվում է:

Նազիկ Ամիրյանի մասով առանձնացված գործով դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ին, Մանվել Գրիգորյանի մասով դատական գործով դատական նիստը՝ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930