Քիչ առաջ Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում ավտոմեքենա է շուռ եկել, որի պատճառով տուժել են երեք անձ։ Նրանք երեքն էլ գտնվել են մեքենայի մեջ։
Ինչպես մեզ տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին շտապօգնության մեքենայով հիվանդանոց են հասցրել ՝ մահացած վիճակում, մյուս երկուսը բազմակի վնասվածքներ են ստացել, հետազոտման փուլում են, վիճակները ծանր են։
Մահացածը 1974 թվականին ծնված Ա․ Մկրտչյան է, Ձիթհանքով գյուղի բնակիչ, վիրավորները դարձյալ նույն համայնքի բնակիչներ են՝ 1977 թվականին ծնված Մ․Ա․-ն և 1974 թվականին ծնված Փ․Հ-ն։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ինքնուրույն՝ առանց շտապօգնության մեքենայի։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին փոխանցեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստը հաստատելու կամ հերքելու կապակցությամբ կնշանակվի փորձաքննություն։ Մահացածը վարորդը չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ