Լրահոս
Օրվա լրահոսը

Եկող տարի երթուղային ցանցից կհանվի 400-500 միկրոավտոբուս. Երեւանի քաղաքապետ

Նոյեմբեր 26,2019 17:52

Այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ 2020 թվականին 400-500 միկրոավտոբուս դուրս կգա հանրային տրանսպորտի հաշվեկշռից։

Քաղաքապետի խոսքով, միկրոավտոբուսների շահագործման ժամկետը հանրային տրանսպորտի հաշվեկշռում օրենքով կազմում է ոչ ավելի, քան 15 տարի, եւ հենց եկող տարի լրանում է միկրոավտոբուսների այդ ժամկետը:

Մարությանն ասաց, որ մասնավոր ընկերությունները չեն ցանկանում այդ ոլորտում ներդրումներ անել, քանի որ այս պայմաններում համարում են ոչ շահավետ: Քաղաքապետի տվյալներով, այսօր գրանցված է ավելի քան 1330 միկրոավտոբուս, եւ դրանցից 900-950-ն են ամեն օր սպասարկում քաղաքացիներին։

Մարությանը հայտնեց, որ եկող տարի ավտոբուսների որոշակի խմբաքանակ արդեն պետք է գա Երեւան, որպեսզի սկսվի փոխարինման գործընթացը. «Այն, թե որքան ավտոբուս կգա Երեւան եւ ինչ գումարի, կորոշվի մրցույթի արդյունքներով։ Ցանկացած պարագայում, մենք աշխատում ենք խնդրի համակարգային լուծման ուղղությամբ, որին կարելի կլինի հասնել 2-4 տարվա ընթացքում»։

Քաղաքապետը հիշեցրեց, որ այս պահին էլ ընթանում է 20 վերելակների փոխելու գործընթացը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930