«Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է:
Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:
Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ: «Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ