Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովի ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա խոսեց մեր երկրում հեղափոխությունից հետո ատելության խոսքի մասին. «Բավականին լուրջ ջրբաժան է ստեղծվել: Ցավոք, ատելությունը, ինչպես ամբողջ աշխարհում, սոցիալական մեդիայում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը կատաստրոֆիկ աստիճանի է հասել: Մենք չենք ուզում հասնենք այն վիճակի, որ, ինչպես նախորդ բանախոսը նշեց, ինչպես ԱՄՆ-ում, հրաձիգներով ատելության խոսքի պատճառով միմյանց գնդակահարեն: Ես չեմ ցանկանում, որ լինի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Գերմանիայում է լինում շատ դեպքերում, երբ խստացրեց պատժամիջոցները ատելության խոսքի հանդեպ: Ոչինչ չանելը ռիսկային է, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է ատելության խոսքը կազմաքանդում, թե ինչպես է ֆեյք նյուզը դառնում ֆասթ ֆուդ եւ դառնում պոպկոռն, որը գերագույն հաճույքով մարսում է մեր հասարակությունը, որովհետեւ դյուրամարս է, չի տալիս երկար մտածեու տրամաբանություն»:
Նաիրա Զոհրաբյանը կիսվեց իր սեփական դիտարկմամբ, որն իրականացրել է՝ ճշտումներ անելու համար. «Երբ որ դու դնում ես շատ հետաքրքիր մի վերուծություն, իմ ընկերների շրջանակն էլ բավականին ինտելեկտուալ մարդիկ են, բայց որքան էլ զարմանալի էր, նրանց գերակշիռ մեծամասնությանը դա բացարձակապես հետաքրքիր չէր: Բայց երբ դնում ես մի սկանդալային… մի ստատուս, մի fashion նկար, դյուրամարս ինչ-որ բան, անմիջապես տեսնում ես աջակցություն»:
Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ սոցցանցերում հայհոյանքի մասին. «Ես ցավով եմ տեսնում, թե ինչպես է հայհոյանքը սոցիալական որոշ խմբերի մոտ առաջացնում անմարդկային խրախճանք, ինչպես են պաշտպանում հայհոյանքը, ատելության խոսքը միայն այն բանի համար, որ դու չես կիսում այդ տեսակետը: Սա աղետ է…Սա ժողովրդավարութան ամենաուժեղ հարվածներից մեկն է լինելու»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց բռնել հայհոյողների ձեռքը, որեւէ ձեւ գտնել դրա համար, բայց այնպես, որ խոսքի ազատությունը դրանից չտուժի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
պիկ, մեձյա, ձյուրամարս, կատաստրոֆիկ, պոպկոռն, սկանդալ, ֆաստ ֆուդ, ֆեշըն, ֆեյք նյուզ, ինտելեկտուալ, օմբուդսմեն, ստատուս, դիստրոֆիա, ֆորմուլա, դոզա, գԹնել, մանիպուլյատիվ, էնպէս, որպԻսի, դեբատներ, բազիսներ, չկոտՌենք, ԵւՌոպայի …
Ու սա կոչւում է հայերէն: Ու այսպիսի հայերէն խօսում է երկրի պատգամաւորը: Ու այս փողոցային, գաւառական հայերէնով դասեր է տալիս՝ յընթացս էլ անհասկանալի որակումներ տալով գերմանական հասարակութեանը:
Յ.Գ. Իմ դպրոցական տարիներին դասատուները մի յայտնի խօսք ունէին: Աշակերտներին ասում էին. «Իա՜, իա՜, բա որ մի քիչ շատ բան իմանայիք: Մեզ կ’ուտէիք»:
Հիմա մեր պատգամաւորներն ու քաղաքական գործիչներն են, որ կիսատ-պռատ կովկասահայերէն են խօսում ու մէկ էլ կովկասառուսերէն:
Բա որ մեզ նման 7-8 լեզու վարժ իմանայիք: Մեզ կուտէիք 🙂
Իրականում, յայտնի բան է, որ մարդ ինչքան կիրթ է, գրագէտ է ու տարբեր լեզուներ գիտի, այնքան աւելի մաքուր է խօսում իր իմացած լեզուները: Կիսագրագէտ մարդիկ են, որ իրենց խօսքում անընդհատ օտար բառեր են օգտագործում: Դրանով դիմացինին փորձում են ցոյց տալ, որ իրենք էլ շատ բան գիտեն 🙂