Մարտի մեկի գործով տուժող, 2008թ.-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացի Գոռ Քլոյանի հայրը՝ գործով նրա իրավահաջորդ Սարգիս Քլոյանն այսօրվա դատական նիստում, երբ քննվում էր Քոչարյանի պաշտպանների՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Կարեն Բիշարյանի դեմ բացարկի միջնորդությունը, ձայնի իրավունք խնդրեց, սակայն տեղեկացրեց, որ իր ասելիքն այլ բանի է վերաբերում:
«Ուզում եմ դիմեմ Ռոբերտ Քոչարյանին: Որպեսզի իր որդուն, որը ներկա է, Լեւոն Քոչարյանին (լուսանկարում) զգուշացնի. դատարանից դուրս գալիս եւ ներս մտնելիս նրա աջակիցները մեզ վերջին խոսքերով անպատվում են: Խնդրում եմ, թող զգուշացնի Լեւոնին…»,-ասաց Քլոյանը, սակայն խոսքը չավարտեց:
Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդհատեց նրան՝ նկատելով, որ Քլոյանը քննարկվող հարցի վերաբերյալ չի հայտնում դիրքորոշում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ