Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելակների փոխարինման, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցերը դուրս են մնացել 5-ամյա զարգացման ծրագրից. Խաժակյան

Նոյեմբեր 26,2019 14:58

 Այսօր Երեւանի քաղաքապետարանում, որտեղ ընթանում էր ավագանու նիստը, «Լույս» խմբակցության ավագանու անդամները նախասրահում հայտարարություն արեցին: Նրանք մտահոգություն հայտնեցին, որ Երեւանի հիմնախնդիրները դուրս են մնացել «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած զարգացման հնգամյա ծրագրից:

Ըստ ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի, դրանք են՝ վերելակների նորոգումը ոչ թե փոխարինումը, տրանսպորտային ցանցի հարցը, որի վերաբերյալ որեւէ հղում չկա եւ միայն մեկ օպերատոր է նշված, հանգույցների, ստորգետնյա, վերգետնյա անցումների կառուցումը, ստորգետնյա ավտոկայանատեղիների հարցը եւ այլն:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով, քաղաքում ստորգետնյա կայանատեղիների կառուցումը կրիտիկական խնդիր է. «Մեքենաները շատացել են, սրա մասին խոսում են բոլորը եւ պետք է քաղաքային իշխանությունը սրան արձագանքեր: Եվ այս կետն առկա էր հնգամյա զարգացման ծրագրում: Առկա են մի շարք տրանսպորտային հանգույցների վերաբերյալ կետեր, ինչպիսիք են՝ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում գտնվող հանգույցը, որը պետք է բեռնաթափվեր, կրկեսի մոտ եղած հանգույցը»:

Դավիթ Խաժակյանը հիշեցրեց նաեւ, որ չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը նույնպես առկա է եղել հնգամյա զարգացման ծրագրում, սակայն իրենց ներկայացվել է այդ ծրագիրը, որը դրվել է հանրային քննարկման եւ այդ վերոնշյալ կետերը, պարզապես, բացակայում են:
Խաժակյանի խոսքով օրենքը պահանջում է, որ քաղաքապետը հնգամյա ծրագիրը փոփոխելիս ներկայացնի հաշվետվություն ասելով, որ ունի օբյեկտիվ խնդիր եւ չի կարողանում այդ կետերն իրականացնել. «Մենք այսօր դիմելու ենք քաղաքապետին՝ պահանջելով պարզաբանում այդ խոչընդոտների վերաբերյալ: Առանց պատճառաբանությունների, պարզաբանման դրել են հանրային քննարկման, որպեսզի դեկտեմբերին այն ներկայացվի»:

Նա նաեւ հիշեցրեց նախընտրական խոստումները, որոնք քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում տեղ չեն գտել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930