Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստից առաջ այսօր Քոչարյանի աջակիցները եւ ընդդիմախոսները կրկին դատարանի առաջ էին:
Քոչարյանի ընդդիմախոս, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ոստիկանների մոտ կանգնած՝ պատռված պաստառ էր պարզել: Aravot-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ իր պաստառը պատռել են Քոչարյանի աջակիցները:
Վերջիններս էլ իրենց հերթին բղավում էին՝ «Գասպարի՝ պառկի», «Քոչարյան՝ հերոս»:
Վարդգես Գասպարին ընդգծեց՝ իր պաստառը պատռել են տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանների աչքի առաջ՝ նրանց կենդանի «պատնեշը» ճեղքելու միջոցով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախորդ նիստում եւս Վարդգես Գասպարիի հետ կապված միջադեպ էր գրանցվել:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/822421398215125/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ