Այսօր Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը կրկին անդրադարձավ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, թե քաղաքապետարանը գործարար Սամվել Ալեքսանյանից որպես նվեր «ԿԱՄԱԶ» ավտոմեքենաներ է ստացել:
Այս առնչությամբ Հակոբ Կարապետյանը հայտարարեց՝ քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որեւէ մեկից, իսկ Սամվել Ալեքսանյանից եւ նրա հետ փոխկապակցված ընկերություններից առհասարակ նվեր չի ընդունել։
«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Եթե Սամվել Ալեքսանյանը կամ որեւէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային իշխանությանը, քաղաքը միայն շնորհակալ կլինի: Եթե բիզնեսը վստահում է քաղաքային իշխանությանը, եթե անհատը կամ կազմակերպությունն ուզում է համայնքին կամ քաղաքին նպաստ բերել այդ նվիրատվությամբ, մենք դա ողջունում ենք»: Ըստ նրա, քաղաքային իշխանությունը նվերների դիմաց բիզնեսին որեւէ պարտավորություն կամ արտոնություն չի տրամադրում։
Կարապետյանը ներկայացրեց, որ 50 աղբահավաք մեքենաներից 35-ը գնվել են պետության գումարներով, նվեր ստացվել են 15-ը, սակայն չցանկացավ նշել, թե որ կազմակերպությունները կամ ովքեր են նվիրատուները, ասաց, որ անուններ կարող է նշել ապագայում։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ