Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Սաղյանը` պետական մարմինների պաշտպանվածության եւ ՏՏ անվտանգության մասին

Նոյեմբեր 26,2019 14:35

«Մենք բոլորս մեզ վրա պետք է բարոյական պարտականություններ վերցնենք, ամեն մեկը պետք է գիտակցի, որ իր վրա գրված որեւէ մի տող սոցիալական ցանցում կամ բաց հարթակներում դառնում է բոլորի համար հասանելի, այսինքն` մարդը պետք է իր գրածի համար պատասխանատվություն ունենա: Նման սկզբունքներ, որը անհրաժեշտ է բոլորին սովորեցնել, որպեսզի համացանցը լինի ոչ թե վերեւից կարգավորվող, այլ օգտվողներն իրենք իրենց ուժերով կարգավորեն այն` պատասխանատվությամբ մոտենալով իրենց այրածներին»,- «Տեսակետ» կայացած ասուլիսում վկայակոչելով Վեբ համակարգի ստեղծող Թիմ Բերներս Լիի ինտերնետից օգտվելու մասին դեկլարացիան` նշեց Ինտերնետ Հանրություն ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը:

 Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է պետական կառավարման մարմինների համացանցային պաշտպանվածությանը, նա ասաց, որ 2010թ-ից Կառավարության որոշմամբ այն իրականացնում է ԱԱԾ-ն. « Ինչպես տեսնում ենք, 2010թ-ից ի վեր սուր, խորը խնդիրներ չեն եղել: Իսկ բանկային համակարգը կարգավորվում է Կենտրոնական բանկի կողմից. Բոլորը պետք է անցնեն ISO 270 տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատով, իսկ մյուսները պաշտպանվում են, ով ինչպես կարողանում է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նա անդրադարձավ ՏՏ ոլորտում աշխատավարձերից, ասաց, որ շատերը դրսի համար են աշխատում` ստանալով $4000-5000 աշխատավարձ, եւ պետական մարմիններում տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար եւս նման մասնագետներ են անհրաժեշտ, սակայն առայժմ նրանց նման աշխատավարձեր չեն վճարվում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930