Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռեստարտ»-ի անդամները սպասում են ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին

Նոյեմբեր 26,2019 14:08

«Նոր Հայաստանն առանց հին իրավական համակարգի»,- այս խորագրով նախաձեռնությամբ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն այժմ ՀՀ ոստիկանության շենքի դիմաց են:

Այս պահին նրանք սպասում են, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը վերադառնա Ազգային ժողովից, և նրանք կարողանան հանդիպել ոստիկանության գնդապետի հետ:

Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 25-ին նախաձեռնության անդամները ՀՀ ԱԱԾ-ի շենքի դիմաց էին: Նրանք վստահեցնում են, որ հեղափոխությունը դեռ չի հասել իրավապահ մարմիններ:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպելու են տարբեր պետական մարմինների հետ. մի քանի բացահայտումներ են անելու: Այնուհետև հավելեց. «Մենք ոստիկանությունից մինչև դատական համակարգ բոլոր մարմինները նկատի ունենք: Նախատեսում ենք այց օրենսդիր մարմին և կառավարություն»:

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանն էլ ասաց, որ ցանկանում են հանդիպել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, որ հարցադրումներ կատարեն հետհեղափոխական ոստիկանության կեցվածքի, կատարած աշխատանքների և դեռևս սպասվող աշխատանքների վերաբերյալ: Մեր նպատակը երկխոսությունն է: Բայց հանդիպումը լինելու է բաց. դա միակ նախապայմանն է»:

Ռեստարտականներին մոտեցավ ոստիկանության մի գնդապետ և ասաց, որ ոստիկանապետն ունի ընդունելության օրեր, և այդ օրերին հանդիպեն նրա հետ: Սակայն նախաձեռնության անդամներն ասացին, որ իրենք ցանկանում են նրան հանդիպել այսօր: Գնդապետն ասաց, որ կփորձի ճշտել այսօր դա հնարավո՞ր է կազմակերպել, թե՞ ոչ: Սակայն քիչ անց տեղեկացրեց, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ ԱԺ-ում մասնակցում է  Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին նվիրված միջոցառմանը: Դավիթ Պետրոսյանն ասաց, որ իրենք կսպասեն նրա վերադարձին և հստակ պատասխանի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930