ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սորոսի գրասենյակի գործունեությունը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար:
Այսօր Aravot.am-ը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցրեց՝ Վանեցյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, նրան չե՞ք կանչելու հարցաքննության: Խաչատրյանը պատասխանեց. «Ես հանցագործության մասին հաղորդում այնտեղ չեմ տեսել»:
Զարմանքին, որ ինչպե՞ս հաղորդում չկար հանցագործության մասին, երբ ասում է, որ մեր երկրի համար վտանգ է տեսնում՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Լավ, դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս… Խնդրում եմ, դուք դիմեք պարոն Վանեցյանին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կմեկնաբանի: Ես չեմ կարող մեկնաբանել: Սորոսի գրասենյակի գործունեությունը գնահատելը իմ իրավասությունների մեջ չի մտնում: Ես նախաքննական մարմնի ղեկավար եմ: Ինձ հարցեր տվեք մեր վարույթում քննվող քրգործերով»:
Շատ է խոսվում Վանեցյանի հնարավոր ձերբակալության, նրա դեմ քրգործեր հարուցելու մասին, ուստի ՀՔԾ պետին հարցրեցինք՝ դուք նման հանձնարարական չե՞ք ստացել, Վանեցյանի հետ կապված ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են: Սասուն Խաչատրյանն ասաց, որ նման հարցերի չի պատասխանի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ