Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական բարեկամության արձանի հեղինակը Թուրքիայում շահել է դատը. Ermenihaber

Նոյեմբեր 26,2019 13:51

Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության է առել թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի դիմումն իր ստեղծագործելու ազատությունը ոտնահարելու և իր ստեղծագործության հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մասին։

Դեռ 2011 թվականն էր, երբ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել էր ապամոնտաժել Աքսոյի հեղինակած մարդկայնություն և հաշտություն խորհրդանշող արձանը: Կարսում տեղադրված այդ արձանն անվանվում էր «Հայ-թուրքական բարեկամության արձան», բայց Էրդողանի կողմից այն ստացել էր «այլանդակ կառույց» բնորոշումը:

Եվ ահա քանդակագործի բողոքի դիմումը վարույթ ընդունելուց 5 տարի անց Սահմանադրական դատարանը արձանի ապամոնտաժումը որակել է որպես խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում՝ և թուրք քանդակագործին 20.000 թուրքական լիրա (3500 դոլար) փոխհատուցում վճարելու մասին որոշում կայացրել:

Ermenihaber /Diken.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930