Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները պահանջում են, որ հայագիտությունը լինի բարձր դիրքերում. «Փաստ»

Նոյեմբեր 26,2019 13:03

Ինչպես նախկինում, այս տարի էլ գիտությանը պետբյուջեից հատկացվող գումարներն այդպես էլ չավելացվեցին, իսկ գիտնականները ստիպված են աշխատել չնչին գումարներով:

Թերևս դա է պատճառը, որ երիտասարդների շրջանում մոտիվացիա չկա իրենց հետագա մասնագիտական գործունեությունը գիտության հետ կապելու հարցում, և նրանք իրենց գործունեությունը պատկերացնում են այն ոլորտներում, որտեղ ֆինանսապես ապահով կարող են լինել:

Եվ փոխանակ այս պայմաններում գիտաշխատողները և գիտնականները պետության կողմից հատուկ ուշադրության արժանանային, մի բան էլ իշխանավորների քամահրանքին են արժանանում:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վանահայրերի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն:

Փաշինյանի այս հայտարարությունը առաջացրել է գիտնականների վրդովմունքը:

Նրանք համամիտ չեն վարչապետի հետ և կարծում են, որ գիտական ոլորտի հետ կապված իշխանությունների մոտ թյուրըմբռնում կա:

Եվ դա բավական չէ, Փաշինյանը համարում է, որ հումանիտար գիտությունների ներկայացուցիչները զբաղված են թամադաներ պատրաստելով, այսինքն՝ պետության համար շատ քիչ օգտակար գործով: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջինս հայտարարել է.

«Եկեք թամադաների սերունդ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»:

Հասկանալի է՝ այդպիսով Փաշինյանը ցանկություն ունի հիմնավորել, թե ինչու են հայագիտական առարկաները բուհերում դարձնում ոչ պարտադիր, սակայն վերջինս կարծես թե չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացման տեսանկյունից հումանիտար առարկաների դասավանդումը և հետազոտությունը՝ հատկապես հայագիտության ոլորտում նույնքան կարևորություն ունեն, որքան որ բնական գիտությունները:

Եվ Հայաստանում հմուտ ինժեներներ պատրաստելու անվան տակ անհրաժեշտություն չկա անտեսել հայագիտությունը:

Անկախ ամեն ինչից, թե ինչ մասնագիտությունների պատրաստման վրա իր ուշադրությունը կսևեռի պետությունը, Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները պահանջում են, որ հայագիտությունը լինի բարձր դիրքերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930