Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ, որ առանց այն էլ տնտեսական աճի վերաբերյալ մինչև այժմ հրապարակված ցուցանիշները հավատ չէին ներշնչում, հիմա էլ սկսվել է դրանց վերանայումը. «168 ժամ»

Նոյեմբեր 26,2019 12:42

Վիճակագրական կոմիտեն կարծես ամեն ինչ անում է արդարացնելու կառավարության ու վարչապետի վստահությունը։ Ոչինչ, որ առանց այն էլ տնտեսական աճի վերաբերյալ մինչև այժմ հրապարակված ցուցանիշները հավատ չէին ներշնչում, հիմա էլ սկսվել է դրանց վերանայումը։

Նախկինում հրապարակված ցուցանիշները վերանայվել են բացառապես աճի ուղղությամբ։ Տպավորություն է, որ Վիճակագրական կոմիտեն պատրաստվում է ի կատար ածել վարչապետի խոստացած տնտեսական թռիչքը։ Իսկ եթե չստացվի, գոնե այնպես անել, որ հետևում մնա իշխանափոխությանը նախորդած տարում նախկին «հանցավոր» ռեժիմի ապահոված բարձր տնտեսական աճը։ Խոսքը 2017թ. գրանցված ՀՆԱ 7,5 տոկոս աճի մասին է։

Էլ ինչ տնտեսական հեղափոխություն, եթե տնտեսական աճը պիտի պակաս լինի «հակաժողովրդական» իշխանությունների գրանցած ցուցանիշից։ Ու հիմա վիճակագրական կոմիտեն կարծես լծվել է այդ հույժ կարևոր խնդրի իրագործմանը։

Հրապարակվել են այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական աճի նախնական ցուցանիշները։ Սա այս տարվա երրորդ հրապարակումն է։ Նախորդ հրապարակումները վերաբերում էին առաջին և երկրորդ եռամսյակներին։ Ըստ այդմ, առաջին Եռամսյակում Հայաստանում արձանագրվել էր 7,1 տոկոս ՀՆԱ աճ։ Երկրորդ եռամսյակի աճը կազմել էր 6,5 տոկոս։ Սրանք ի սկզբանե հրապարակված ցուցանիշներն են։

Նոր հրապարակման մեջ Վիճակագրական կոմիտեն վերանայել է այդ ցուցանիշները։ Ու այնպես է ստացվել, որ դրանք հիմա անհամեմատ ավելի բարձր են։

Առաջին եռամսյակի ՀՆԱ 7,1 տոկոս աճն այժմ արդեն դարձել է 7,5 տոկոս։ Այսինքն՝ ավելացել է 0,4 կետով։

Առաջին եռամսյակի ցուցանիշը Վիճակագրական կոմիտեն մեկ անգամ արդեն ճշգրտել էր՝ 7,1-ից դարձնելով 7,2 տոկոս։ Բայց հավանաբար համարել է, որ դա բավարար չէ Նիկոլ Փաշինյանի խոստացած թռիչքային աճը կյանքի կոչելու համար։ Ուստի որոշել է կրկին ճշգրտել, այս անգամ 0,3 կետով։ Արդյունքում՝ վեց ամսվա ընթացքում առաջին եռամսյակի տնտեսական աճն ինքնահոսով բավականաչափ ավելացել է։

Հնարավոր է, որ սա էլ վերջը չէ։ Տարեկան ցուցանիշների ամփոփման համար դեռևս մեկ եռամսյակ կա, և չի բացառվում, որ այս միտումն առաջիկայում էլ շարունակվի։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930