Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Էլբակյան. «Հիմա եթե ինչ-որ մեկը՝ հայ կամ ադրբեջանցի, սրա արդյունքում նախապատրաստվեց խաղաղության՝ դա իր խնդիրն է». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2019 12:25

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ այնտեղ ապրող այն մարդիկ, որոնք առերեւույթ պատերազմ չեն ուզում, միաժամանակ չեն ցանկանում, որ խաղաղությունը շարունակվի Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածքում չլինելու գնով։ Ահա այսպիսի եզրահանգման է եկել նախորդ շաբաթ հայ եւ ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում ծրագրի շրջանակներում Ադրբեջան մեկնած լրագրող, Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը։ Վերջինս թերեւս առաջին արցախցի լրագրողն է, որ գործուղմամբ մեկնել է Ադրբեջան։ Ինչպես հայտնի է՝ Ադրբեջան էին այցելել նաեւ «Մեդիամաքս» լրատվական գործակալության խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Էդգար Էլբակյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջան այցից։

– Ընդհանուր առմամբ ձեր այցը կապ ունե՞ր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու՝ երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության հետ։

– Սա կապ ուներ երկու երկրների ղեկավարների այն պայմանավորվածությունների հետ, որ պետք է խթանել հումանիտար խողովակով շփումները։ Հիմա եթե ինչ-որ մեկը՝ հայ կամ ադրբեջանցի, սրա արդյունքում նախապատրաստվեց խաղաղության՝ դա իր խնդիրն է, բայց սա հումանիտար կապերն ակտիվացնելու ծիրում էր։

– Շարունակական կլինե՞ն նմանատիպ ծրագրերը, դուք կամ ձեզ գործուղած արտգործնախարարությունը արդյունավետ համարո՞ւմ եք ծրագիրը։

– Ոչ միայն մենք, նույնը մեր ադրբեջանցի գործընկերները, որ այստեղ էին, իրենք էլ համարեցին, որ իմաստ ունի սա շարունակական դարձնել։ Իսկ արդյունավետություն՝ այո, այսպիսի բաներն ունեն։ Դրանք կարեւոր են՝ իրար ներսից ճանաչելու, իրար վախերին, կարծրատիպերին հաղորդակից լինելու եւ պարզապես շփման առումով։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930