168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ։ Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունը Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում։
Տարիներ առաջ Մեհրաբի զորամասում մեր զրույցի ժամանակ, եթե կհիշեք, ես ասացի, որ ՀՀ-ում Երևանում է պայթելու վտանգը։ Ես այդ ժամանակ նաև ասացի, որ 2018-ին իշխանափոխություն է լինելու։ Այո, նաև այդ առումով եմ ասել, բայց հիմա հեղափոխություն, պատերազմ է լինելու։ Իմ կարծիքով՝ մոտակա երեք- չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, և մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու։ Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում, առաջին՝ կարծում եմ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան։ Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ։ Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երևանի կենտրոն կհասնի։
Ես գտնում եմ, որ մենք այսօր կառավարվում ենք մութ ուժերի կողմից, որի անունն է փող, մասոնական շարժումներ։ Երկրի կործանման հարցն է դրված։ Այդ խնդիրը միշտ էլ եղել է, ուղղակի հիմա ակտիվացել է, որովհետև հիմա չենք կարող ասել, որ ռուսական տիրույթում ենք։ Մենք չգիտենք ում տիրույթում ենք։ Այն ժամանակ բուն ռուսական տիրույթում ենք եղել, մարդիկ չեն կարողացել ակտիվորեն իրենց գործողությունները ծավալել։ Հիմա հասել ենք այն բանին, որ այդ տիրույթից դուրս ենք եկել, ընկել ենք մի կատլավանի մեջ՝ չգիտենք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ժամանակին կարողացան ժողովրդին հանել նախկին ռեժիմի դեմ, բայց եթե 2018 թվին ժողովուրդը հեղափոխությամբ դուրս էր եկել ռեժիմի դեմ, ցույց տվեք բացի Մանվել Գրիգորյանից մի մարդու, որը ձերբակալվել է կամ պատժվել։ Ռոբերտ Քոչարյանի մասին չեմ խոսում, քանի որ ավելի նախկին ռեժիմ էր։ Ժողովուրդը վեր էր կացել Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, ես՝ չէ, որովհետև ի սկզբանե մտածել եմ, որ այս ամենը ֆարս է, որ դա եղել է շախմատի խաղ։ Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը փոխհամագործակցել են հեղափոխությունից առաջ։
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում