Անկախացած Հայաստանում, որքան էլ ցավալի է, չնչին բացառությամբ, ձեւավորվել է ոչ բարենպաստ վերաբերմունք դեպի գիտությունը, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։ Գիտության հետ գրեթե կապ չունեցող որոշ տարրեր տարիներ շարունակ աշխատում են ակադեմիան ներկայացնել որպես մեկուսացված մի համաստեղություն, որն էական ներդրում չունի արդի գիտության եւ ոչ մի բնագավառում, չի համագործակցում բուհերի, պաշտպանության նախարարության եւ այլ կարեւոր գերատեսչությունների հետ, դարձել է մի ծանր բեռ հանրապետության ուսերին։
Այս ամենում առաջին հերթին մեղադրվում է ԳԱԱ նախագահությունը, որպես հետեւանք՝ առաջարկվում են ռադիկալ գործողություններ՝ բոլոր ինստիտուտները տեղափոխել բուհական համակարգ եւ այլ գերատեսչություններ՝ առանց հաշվի առնելու օբյեկտիվորեն գոյություն ունեցող առկա իրական վիճակը։
Ստեղծված իրադրության համար, անշուշտ, մեղավոր է նաեւ ԳԱԱ-ն, քանզի ոչ պատշաճ ձեւով է հանրությանը ներկայացրել ակադեմիայի նվաճումները։ Վերջինս երեւի պայմանավորված է նրանով, որ ամեն տարի ԳԱԱ-ն հրատարակում է լայնածավալ «Հաշվետվություն. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ» վերտառությամբ, ուր շահագրգիռ ընթերցողը կարող է գտնել իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ մասնավորապես, ԳԱԱ ցանկացած գիտաշխատողի գիտական աշխատանքների վերաբերյալ։ Ակադեմիան ամեն տարի հրատարակում է նաեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների գործունեության համառոտ Հաշվետվությունը։
Փորձենք մամուլում եւ կայքերում չարչրկվող հիմնական հարցերի պատասխանները գտնել 2018թ. Հաշվետվությունների գրքերում (անալոգ ձեւով դրանք առկա են նաեւ նախորդ տարիների հաշվետվություններում):
Կարդացեք նաև
Լենսեր ԱՂԱԼՈՎՅԱՆ
Ակադեմիկոս
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում