Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Պեպանյան. Գուցե ես էլ չեզոք չեմ, քանի որ հաղորդաշար եմ վարում, կարծիքներ եմ հայտնում. «Ժամանակ»

Նոյեմբեր 26,2019 10:33

Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանն էլ նկատեց, որ ՀԽ-ի համապատասխան հանձնաժողովները պետք է նիստ հրավիրեն և հանձնաժողովի նոր նախագահ ընտրեն, որն էլ ավտոմատ կդառնա Հանրային խորհրդի անդամ։ Դրանից հետո կառավարությունը կարող է Հանրային խորհրդի նոր նախագահ նշանակել։ Նկատեցինք, որ Վազգեն Մանուկյանը նախընտրեց «Վերնատուն» ակումբի գործունեությունը, հրաժարական տվեց ՀԽ-ի նախագահի պաշտոնից, չի՞ պատրաստվում Արծրուն Պեպանյանն էլ հեռանալ Հանրային խորհրդից և զբաղվել այդ ակումբով, քանի որ ներկա էր նրա համաժողովին։

«Ես անդամ չեմ, ինձ հրավիրել են, ես, որպես հրավիրյալ, գնացել, մասնակցել եմ, հետո հեռացել»,- արձագանքեց նա։

«Իսկ հնարավոր չէ՞, որ առաջիկայում անդամակցեք «Վերնատանը»,- հետաքրքրվեցինք Արծրուն Պեպանյանից։

«Կախված է այն բանից, թե իրենք ինչ ծրագիր կունենան։ «Հանրային խորհրդի մասին» օրենքում գրված է, որ ՀԽ անդամը պետք է լինի քաղաքականապես չեզոք։

Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե որն է այդ չեզոքը։ Երբ օրենսդրորեն դա կբացատրեն, մենք այդ մասին կմտածենք։ Գուցե ես էլ չեզոք չեմ, քանի որ հաղորդաշար եմ վարում, կարծիքներ եմ հայտնում»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատեցինք, որ, օրինակ, «Վերնատուն» ակումբը տարածում է քաղաքական հայտարարություններ, միջամտում է նույնիսկ իրավապահ, դատական համակարգի գործունեությանը՝ հորդորելով փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը։

«Դա Ձեր կարծիքն է, դա պետք է սահմանված լինի օրենքով։ Իրենք ազատ քաղաքացիներ են, Հանրային խորհրդի անդամ չեն, ինչ ուզեն՝ կհայտարարեն»,- ասաց Արծրուն Պեպանյանը։

Հետաքրքրվեցինք՝ կա՞ ճգնաժամ Հանրային խորհրդում։

«Բացարձակ։ Շատ ուրախ, առողջ կազմակերպություն է։ Իսկ Հանրային խորհրդի անդամներին մինչև գալիք տարվա ապրիլ հնարավոր չէ փոխել»,- նշեց նա։


Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930