Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Իշ­խա­նու­թյուն­նե­րի նյար­դա­յին ար­ձա­գանք­ներն ընդ­դի­մու­թյան դաշ­տում ըն­թա­ցող խմո­րում­նե­րին, ան­հաս­կա­նա­լի ու մտա­հո­գիչ են». «Իրատես»

Նոյեմբեր 26,2019 09:30

Հատված քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԻ հետ հարցազրույցից:

-Վե­նե­տի­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նը մի ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյուն ևս ա­րեց. «Ղե­կա­վա­րը, ո­րը չու­նի ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, չա­րիք է երկ­րի հա­մար, այն­պես ինչ­պես չա­րիք են ե­ղել բո­լոր ղե­կա­վար­նե­րը, սկ­սած 1996 թվա­կա­նից, երբ որ ա­ռանց ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան տի­րա­ցել են իշ­խա­նու­թյան և փոր­ձել են պա­հել այդ իշ­խա­նու­թյու­նը»։ Ին­չո՞ւ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի եր­բեմ­նի դաշ­նա­կից Փա­շի­նյա­նը նրան էլ չա­րիք հա­մա­րեց, այն դեպ­քում, որ Տեր-Պետ­րո­սյա­նը Փա­շի­նյա­նի հոգևոր հայրն է հա­մար­վում։

-Այս հար­ցում ես Փա­շի­նյա­նի հետ հա­մա­ձայն եմ։ Մեր հիմ­նա­կան դժ­բախ­տու­թյուն­նե­րը 1996-ին են սկս­վել, իսկ մնա­ցա­ծը դրա հետևանք­ներն են։ Ինչ վե­րա­բե­րում է իր և Տեր-Պետ­րո­սյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­պա դա ի­րենց ին­տիմ հա­րա­բե­րու­թյուն­ներն են ու ինձ չեն հե­տաք­րք­րում։

-Ե­թե ներ­քա­ղա­քա­կան այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը հա­մա­ռոտ նկա­րագ­րեք, ի՞նչ ո­րա­կում­ներ կտաք և ին­չո՞ւ։

-Այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը մեկ հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյուն ու­նեն` ա­պա­հո­վել ա­պա­գա ընտ­րու­թյուն­նե­րի ա­զատ և ար­դար լի­նե­լը, իսկ մնա­ցա­ծը, թե ով­քեր կըն­տր­վեն, ար­դեն ժո­ղո­վուր­դը կո­րո­շի, իսկ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի նյար­դա­յին ար­ձա­գանք­ներն ընդ­դի­մու­թյան դաշ­տում ըն­թա­ցող խմո­րում­նե­րին, ան­հաս­կա­նա­լի ու մտա­հո­գիչ են։ Դա ի­րենց չպետք է վե­րա­բե­րի, ի­րենք թող այն­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեն ու այն­պի­սի ար­դյունք­ներ ու­նե­նան, որ մար­դիկ ի­րենց օգ­տին քվեար­կեն։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930