Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքով ու արյունով պետք է պաշտպանենք մեր ժողովրդին. Հայկական գումարտակի մարտիկներ. «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 25,2019 23:59

Հյուսիսային Սիրիայի հայ բնակչությունը ներքաշված է այստեղ ընթացող ռազմական գործողություններում: Տեղի հայկական զորախմբի մարտիկները անդրադարձել են այստեղ տիրող վիճակին «Ամերիկայի Ձայն»-ին տրամադրված բացառիկ հարցազրույցներում

Հյուսիսային Սիրիայի հայ ազգաբնակչությունը կրկին տագնապալի օրեր է վերապրում: Դաեշ-ի դեմ ռազմական գործողություններից հետո ընթացիկ տարվա հոկտեմբերին այս շրջաններում կրկին մարտեր ծավալվեցին Թուրքիայի ներխուժումից հետո: Վերջինս պնդում էր, որ գործողությունների նպատակն է անվտանգության գոտու ձևավորումը: Ներխուժման թիրախ դարձած քրդական զորամիավորումներն էլ Թուրքիային մեղադրում էին ցեղասպանության և էթնիկ զտման իրականացման մեջ:

Տեղի հայերից կազմված Նուպար Օզանյանի հայկական գումարտակը, որը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության զորամիավորումների կազմում ակտիվորեն մասնակցել է Դաեշ-ից այս շրջաններն ազատագրելու ու պաշտպանելու մարտերին, քրդական ուժերի կողքին է նաև թուրքական ներխուժման ժամանակ: «Ամերիկայի Ձայնին» համար նկարահանված հատուկ հարցազրույցում գումարտակի անդամները ասում են.

«Մենք առաջ շատ կռվեցինք Դաեշ-ի դեմ, քանի որ հայ զինվորներ ենք ու պետք է կռվեինք: Կռվում ենք նաև այստեղ Թուրքիայից եկած զորքերի դեմ, քանի որ եկել են մեր ժողովրդին սպանելու: Պետք է զենքով ու արյունով պաշտպանենք այս հողում ապրող մեր ժողովրդին»,- նշում է հայկական գումարտակի անդամ Ավո Օզանյանը:

Հայկական զորախմբի մեջ են ընդգրկված նաև կանայք: Ութ երեխաների մայր Սոսեն պատմում է, որ միացել է ռազմական ջոկատին տարիներ առաջ, երբ իր ամենափոքր դուստրը մեկ ամսական էր: Նա շեշտում է՝ այստեղ ենք կռվում, որ կանխենք նոր ցեղասպանությունը և ոչնչից չենք վախենում: Սոսեն ընդգծում է հայ համայնքի համերաշխ գոյատևումն այլ ազգային համայնքների հետ: Համեմատելով Թուրքիայի ներխուժումը Դաեշ-ի հետ՝ նա պնդում է, որ ահաբեկչական կառույցը ստեղծվել է նախագահ Էրդողանի կողմից, իսկ վերջին գործողությունները ուղղված էին հատկապես քրդերի դեմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930