Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ նշվեց Բոժոլե Նուվո գինու տոնը: Այս գինին պատրաստվում է «գամե» տեսակի խաղողից, տոնն էլ ամենասիրելիներից է Ֆրանսիայում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնեց, որ այն տոնում են ոչ միայն ֆրանսիական համայնքի, այլեւ իրենց հայ գործընկերների հետ, որոնք ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:
«Մենք առաջին հերթին հավաքվել ենք ջերմ բարեկամական մթնոլորտում, որը ոչ միայն առիթ է հանդիսանում հանդիպել մեր Ֆրանսիական համայնքի ներկայացուցիչներին, այլեւ ներկայացնելու դեսպանության նոր հյուպատոսին, որը Ֆրանսիական համայնքի ղեկավարն է: Այս պահին ֆրանսիական համայնքը կազմված է 534 անդամից»,-ասաց դեսպանը: Նա կարեւորեց Ֆրանսիական ներկայությունը Հայաստանում, ընդգծեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերակատարությունը, նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը, անդրադարձավ նաեւ առաջիկա ընտրություններին:
Իսկ գինին իբրեւ համամարդկային «լեզու» մոտեցրեց բոլոր հրավիրվածներին, եւ կարելի է ասել, տոնակատարությունը ստացվեց, քանի որ ջերմ մթնոլորտն ապահոված էր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ