Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանը նոր աշխատակազմի ղեկավար ունի

Նոյեմբեր 25,2019 18:25

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է  նշանակվել  մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Բադալյանը, որը մինչ այդ զբաղեցնում  էր Գյումրի համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի պաշտոնը։

Նշենք, որ Կարեն Բադալյանն աշխատել է նաև Ազգային ժողովում Սամվել Բալասանյանի հետ, նա զբաղեցրել է Ազգային Ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի պաշտոնը։

Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո Կարեն Բադալյանը՝ որպես նրա թիմի հավատարիմ անդամ, սկսեց աշխատել քաղաքապետարանում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով։

Ռոբերտ Ասատրյանն էլ, որը 2013 թ.-ի սեպտեմբերի 17-ից զբաղեցնում էր Գյումրի համայնքի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, անցել է թոշակի։ Նշենք, որ նա քաղաքապետարանի ամենաբանիմաց կադրերից էր, հավասարակշռված  անձնավորություն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930