Ազգային անվտանգության ծառայության քննիչը և մեկ օպերատիվ աշխատող այս պահին «HSH Consultung» փաստաբանական գրասենյակում են և ցանկանում են առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի և Շուշանիկ Թադևոսյանին 2 համակարգիչը: Այստեղ էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, Փաստաբաններ Գուրգեն Գրիգորյանը, Երվանդ Վարոսյանը, որը Չամսարյանի և Թադևոսյանի ներկայացուցիչն է, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Սիրանուշ Սահակյանը և այլք։
Հովհաննես Չամսարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ քննիչը պատճառաբանել է, որ ինչ-որ քրեական գործով իր վստահորդի հետ է կապված։
«Ներկայացրել են դատարանի որոշում, որի հիման վրա ցանկանում են գրասենյակում խուզարկություն իրականացնել և առգրավել գրասենյակում գտնվող համակարգիչները, որոնց մեջ, ըստ իրենց, պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են գործի վերաբերյալ նշանակություն ունենալ», – նշեց նա։
Փաստաբանն ասաց, որ համակարգչում առկա են փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, իսկ փաստաբանական գաղտնիությունը պաշտպանված է ներպետական և միջազգային օրենքներով։
Կարդացեք նաև
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նույնպես հղում կատարեց փաստաբանական գաղտնիության մասին օրենքին։ Զոհրաբյանն ասաց, որ հարց ըպետք է բարձրացրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, սակայն անուններ չնշեց։
ԱԱԾ քննիչը հրաժարվեց մեկնաբանություններ տալ իր գործողությունների վերաբերյալ։
Որոշ ժամանակ անց Վարոսյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայնության են եկել, և համակարգիչները չեն տարվի։ Այժմ ԱԱԾ աշխատակիցները գրասենյակում են և արձանագրություն են կազմում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: