Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ. 17 հազար հայ ՌԴ քաղաքացիություն է ստացել

Նոյեմբեր 25,2019 16:57

2019թ. Ռուսաստանի անձնագիր է ստացել 17 հազար հայ: Այս մասին են վկայում Ռուսաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալները, որոնք հայտնվել են «Իզվեստիա»-ի տրամադրության տակ:

Մասնավորապես, նշվում է, որ այս տարի միգրացիոն ծառայությունը նախորդ տարվա համեմատությամբ մեկուկես անգամ ավելի շատ է քաղաքացիություն շնորհել օտարերկրացիներին: Ընդ որում, քաղաքացիություն ստացածների մեծ մասը ուկրաինացիներ են, հիմնականում Դոնեցկից և Լուգանսկից:

Նշվում է, որ քաղաքացիության տրամադրման այդ աճը պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխությամբ՝ ուղղված քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցմանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930