«Հանդիպում ենք ունեցել ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդների հետ: Բովանդակային հանդիպում էր. տղաները մեզ ասացին, որ իրենք այդ գործողությունների հետ կապ չունեն»,- ԱԱԾ-ի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԵՊՀ-ում դաշնակցականների կողմից ուսանողներին գումար բաժանելու վերաբերյալ իրենց պնդումների մասին պարզաբանեց «Ռեստարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ «Ռեստարթ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, թե «մերձդաշնակցական տարրերը ուսանողներին ցույցերի դուրս բերելու համար դիմում են փող բաժանելու մեթոդներին՝ ուսանողներ փնտրելով ԵՊՀ-ում։ Ինձ հասած հավաստի ինֆորմացիայի համաձայն՝ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների շրջանում գումար է բաժանվել /5000-ական դրամներ/ Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող ցույցերին մասնակցելու համար»։
Դավիթ Պետրոսյանն այս առիթով մանրամասնեց. «Մենք գրառում կատարեցինք համալսարանում գումարներ բաժանելու հետ կապված: Հայտարարությունից հետո հանդիպում ենք ունեցել ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդների հետ: Բովանդակային հանդիպում էր. տղաները մեզ ասացին, որ իրենք այդ գործողությունների հետ կապ չունեն, ցույցերին եկել, գնացել են մարդիկ, որոնց համար ֆիզիկապես իրենք պատասխան կրել չեն կարող: Ցանկանում եմ արձանագրել. գնահատում ենք իրենց պահվածքը հանդիպելու, ծանոթանալու, խոսելու և իրար հասկանալու հարցում:
Ինչ վերաբերում է այդ գործին, սրա մասին մենք արդեն վաղը կխոսենք, երբ հանդիպենք ոստիկանապետի հետ, քանի որ այդ գործով Յուրի Ավագյանը գնացել է վեցերորդ վարչություն, սրա մասին կխոսենք վաղը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ