Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներգաղթի թվերը մանիպուլացնում եք». Էդմոն Մարուքյանը` Ռուբեն Ռուբինյանին

Նոյեմբեր 25,2019 15:22

«Պարոն Բագրատյանը հայտարարություն է արել, իսկ Ձեր իշխանությունը չի պատասխանել: Հետեւաբար, ընդունում է, որ ներգաղթի թվերը մանիպուլացնում եք. կապ չունի`չինացի է, հնդիկ է, թե այլազգի է գալիս Հայաստան: Նրանց մուտքով թվերը մանիպուլացնում եք»,- այսօր խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Ընդդիմադիր պատգամավորը իշխանական պատգամավորին հորդորում է վիճակագրությամբ ցույց տալ, որ Հայաստան «շատ լուրջ ներգաղթ կա», որ հայկական գաղթօջախներից մարդիկ մեծ թվով գալիս են Հայաստան: Ըստ Էդմոն Մարուքյանի`հայտարարություններ արվում են, բայց վերջում պարզվում է, որ այդպես չէ:

«Իհարկե, Ձեր հարցն ինձ չի ուղղված, ուղղված է համապատասխան գերատեսչությանը, բայց որքանով ես եմ տեղյակ, ներգաղթի ու արտագաղթի թվերը տեսնելու համար, դիտարկում են տարվա ընթացքում երկրից մեկնածների եւ երկիր մտածների թիվը: Պարոն Մարուքյան, եթե գնանք մանիպուլյատիվ ուղով պետք է ասենք`երեւի 100 հազար Հնդկաստանի քաղաքացի՞ է եկել Հայաստան: Կարծում եմ, չարժի այս թեման շարունակել, եկեք միասին դիմենք, թող վիճակագրական վարչությունը պատասխանի: Հուսամ, բացի Բագրատյանից, նաեւ այլ քաղաքական գործիչների էլ կլսեք, պարոն Մարուքյան»,- պատասխանեց Ռուբեն Ռուբինյանը`նկատելով, որ իր գործընկերը, հավանաբար թվերին ուղղակի ծանոթ չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ 37 հազար հնդիկի մուտքը Հայաստան ներկայացվում է որպես արտագաղթի 90 տոկոս նվազում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել