Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծապատիվ մուրացկաններն» ու Կոմիտասի գոհարները կներկայացվեն Իտալիայում

Նոյեմբեր 25,2019 14:44

Հարավային Իտալիայում գտնվող Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիան» բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Ինչպես տեղեկացանք ասոցիացիայի քարտուղար, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն հիմնադիր եւ ղեկավար Կարլո Կոպպոլայից, «Կասա Մանդելա» մշակութային կենտրոնում անցյալ տարվա նոյեմբերին կազմակերպված «Հայաստան. անցյալի եւ ներկայի արանքում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսից հետո, Բարիի հայկական համայնքը այժմ էլ պատրաստվում է մեկ այլ կարեւոր իրադարձության, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին` Բարիի Civic Museum-ում: Այստեղ պատրաստվում են ներկայացնել Հակոբ Պարոնյանի «Մեծապատից մուրացկանները» գործի իտալերեն թարգմանությունը` հրատարակված Սալենտոյի համալսարանի պրոֆեսոր Գեղամ Ջ. Բոլոյանի կողմից:

Գիրքը կներկայացնեն «Պուլիայի հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Թիմուրյանը եւ «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն հիմնադիր ու ղեկավար Կարլո Կոպպոլան: Ինչպես տեղեկացանք, թարգմանությունը եւ հրատարակությունը անվճար է կատարվել` Իտալիայում հայկական մշակույթն ու գրականությունը տարածելու նպատակով:

Երեկոյի ընթացքում հանդես կգա իտալական պարային համույթ, որը ի թիվս այլ համարների, կներկայացնի հայկական ազգային պար: Դերասաններ Անդրեա Կրամարոզան և Ֆեդերիկա Գոբբին կներկայացնեն Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններից» որոշ կտորներ:

Դեկտեմբերի 7-ին Տոսկանայի մարզի Արեցցո քաղաքում կայանալիք մեկ այլ միջոցառում էլ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին է նվիրված: Այն տեղի կունենա Casa Petrarca հուշահամալիրում: Կարլո Կոպպոլայի դասախոսությունից հետո սոպրանո Ագնեսա Գյուրջյանը եւ դաշնակահար Լիլիթ Խաչատրյանը կներկայացնեն Կոմիտասի գործերից նմուշներ: Կբացվի նաեւ լուսանկարիչ Անդրեա Ուլիվիի ցուցահանդեսը` նվիրված Հայաստանին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը տրամադրել է Կարլո Կոպպոլան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930