Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանում, Միխայիլ Սահակաշվիլուն շատերը չեն ներել. Ջոնի Մելիքյան

Նոյեմբեր 25,2019 14:38

Վրացագետ Ջոնի Մելիքյանի գնահատմամբ, Վրաստանում հեղափոխություն չի լինի, մանավանդ որ հերթական`2020 թվականի ընտրություններին, մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր սկսվեցին`ընդդեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ Բիձինա Իվանիշվիլիի: Անցած շաբաթվա ընթացքում ցույցերը շարունակվում էին, վերջին օրերին, դրանք ավելի սակավամարդ են:

Հուժկու ցույցերի պատճառը նոյեմբերի 14-ին խորհրդարանում տապալված ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու օրինագիծն էր: Խորհրդարանի շենքի մոտ վրաններ տեղադրած եւ այնտեղ գիշերող ակտիվիստները պահանջում էին համամասնական ընտրակարգով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, ժամանակավոր կառավարություն ձևավորել և վերակազմավորել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նոյեմբերի 18-ից արդեն ակտիվիստներին միացան ամենատարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը, ԱԺ նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Թեեւ իշխող ուժի մի քանի ներկայացուցիչներ վայր դրեցին մանդատները եւ միացան ընդդիմադիրների շարժմանը, սակայն, իշխող «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցությունը դեռեւս շարունակում է ամենամեծը մնալ:

Ջոնի Մելիքյանի գնահատմամբ, վրացական իշխանությանը հաջողվում է հավասարակշռությունը պահպանել եւ իրավիճակն իր ձեռքում պահել: «Բողոքի ալիքը դեռ կլինի, բայց մարելու է: Իշխող թիմը հաջողում է ամեն ինչ պահել իր վերահսկողության տակ»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ընդդիմությունն էլ իր հերթին ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից ծանուցումներ է ստացել, որ բոլոր գործընթացները պետք է մնան օրենքի շրջանակներում: Այնպես որ, ըստ նրա, այս պահի դրությամբ, ֆորս-մաժորային իրավիճակներ Վրաստանում դեռ չկան, ոստիկանությունն էլ նախկինից դասեր է քաղել եւ բավական բարեխիղճ է աշխատում:

Մեր զրուցակիցը կարծում է, որ 2020 թվականի ընտրություններում իշխող «Վրացական երազանքին» կհաջողի պահպանել իշխանությունը, բայց ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումն էլ լավ դիրքեր կպահպանի, քանի որ եթե ԸՕ-ում ոչինչ չի փոխվում, ընդդիմադիր կուսակցությունները կրկին դաշինքներ կազմելով`հաջողություններ կգրանցեն:

Հետաքրքրվեցինք`Միխայիլ Սահակաշվիլին կարո՞ղ է նորից քաղաքական հավանություններ ցուցաբերել Վրաստանում: Ջոնի Մելիքյանի կարծիքով, Վրաստանի ներքաղաքական կյանքում Միխայիլ Սահակաշվիլին արդեն «անցած էտապ» է, քանի որ վերջինիս կուսակցությունը մի քանի անգամ տրոհվեց հենց իր պատճառով, քանի որ չլինելով Վրաստանի քաղաքացի եւ իրավունք չունենալով Վրաստանում քաղաքականությամբ զբաղվել, անընդհատ միջամտում էր եւ փորձում էր ազդել թիմի վրա: «Կարելի է ասել, որ փորձելու է: Ինքը որպես գործոն`դեռեւս կա, բաց չէի ասի, թե այնքան լուրջ գործոն է Վրաստանում, որ կարող է իր շուրջ համախմբել: Եթե նույնիսկ իրենք դեմ են այսօրվա իշխանություններին, իրենք դեռեւս չեն ներել կամ չեն համակերպվել այն մտքի հետ, որ Սահակաշվիլին չարիքներից ամենանվազն է եւ կարելի է իրեն վերադարձնել»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930