Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դե Վանեցյանը թող ցուցմունք տա, ասի՝ ուզել եմ դա անել, վարչապետը ինձ թույլ չտվեց». Մարուքյան

Նոյեմբեր 25,2019 14:33

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշեցրին՝ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ու հայտարարությամբ հանդես եկավ, ասել էր, որ քաղաքական հայտ է ներկայացնում նա, բայց դատելով այն հայտարարություններից, մասնավորապես, Հայաստանին սպառնացող վտանգների, սպառնալիքների, դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժերի մասին, հարցրեցին՝ չե՞ք կարծում, որ կարիք կա այդ ամենը ճշտելու՝ դա զուտ քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ իրապես վտանգեր են սպառնում: Մարուքյանը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակության հիմնադրամները» ՀՀ-ում գործում է երկար տարիներ, այն ժամանակներից, երբ պարոն Վանեցյանը եղել է Էրեբունի համայնքում ԱԱԾ պետ, Կենտրոն համայնքում պետի տեղակալ, հետո՝ ԱԱԾ տնօրեն: Եթե նման մտահոգություններ կային, պետք է որոշակի գործողություն աներ, քրգործեր պետք է հարուցվեին: Հետեւաբար, այդ հայտարարությունները ես գնահատում եմ տոտալ քաղաքական, հնարավոր է՝ ինտրիգ ձեւավորելու եւ ապագայում խոսելու վերաբերյալ սպասելիք ձեւավորելու առումով: Ասում է՝ ժամանակը կգա՝ կխոսեմ, որ դուք սպասեք, թե նա երբ է խոսելու»:

Մարուքյանը մտահոգություն հայտնեց՝ «Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ երեք առանցքային պաշտոններում չկան նշանակված ղեկավարներ՝ չկա ՊՎԾ պետ, ԱԱԾ պետ եւ ոստիկանապետ, ընդ որում, ՀՀ պատմության մեջ չի եղել, որ այսքան երկար ժամանակ չլինեն այդ նշանակումները»:

Նկատի ունենալով Արթուր Վանեցյանի՝ «Սորոսի» հետ կապված հայտարարությունը, հարցրեցին՝ արդյոք ձեր կուսակցությունը դրսից ֆինանսավորվել է, թե՞ ոչ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցրեց՝ ՔՊ-ն որեւէ երկրից գումար չի ստանում. «ՔՊ-ի գումարները ձեւավորվում են անդամավճարների տեսքով, երբ մենք հանրային դրամահավաքներ ենք կազմակերպում»: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է ու նման հարցադրումները իրենց ուժի հետ չեն կարող առնչվել:

Իսկ Մարուքյանի պատասխանը հետեւյալն էր՝ «Ձեր նշած հարցերի վերաբերյալ ժամանակը կգա եւ ես կխոսեմ»: Հետո նա հավելեց. «Դրսից ֆինանսավորում չունենք, անգամ ես կարող եմ ասել՝ ներսից ֆինանսավորում չունենք: Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն է «Լուսավոր Հայաստանը», որ մեդիա չունի, չի եղել նման քաղաքական միավոր, որ գոնե մի հատ թերթ չունենա»: Հարցին՝ եթե ներսից չի, դրսից չի, բա ո՞նց եք գործունեություն ծավալում՝ Մարուքյանը պատասխանեց՝ ձեր աջակցությամբ:

Ըստ Մարուքյանի, Արթուր Վանեցյանը հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով ու դրանք պետք է պատշաճ քննարկման առարկա դառնան. «Երբ քննարկվեն, կտեսնենք»: Հարցին՝ գուցե Վանեցյանը ուզել է իր հայտարարությունների հետքերով գնալ, թույլ չեն տվել դա անել, դրա համար է հրաժարական տվել՝ Մարուքյանը պատասխանեց. «Դե թող ցուցմունք տա, ասի՝ ուզել եմ դա անել, վարչապետը ինձ թույլ չտվեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930